Ամիր Աբդուլլահյանի նամակը Վատիկանին. Պաղեստինը պաշտպանելը Աբրահամական կրոնների բոլոր հետևորդների պարտականությունն է
https://parstoday.ir/hy/news/iran-i207970-Ամիր_Աբդուլլահյանի_նամակը_Վատիկանին._Պաղեստինը_պաշտպանելը_Աբրահամական_կրոնների_բոլոր_հետևորդների_պարտականությունն_է
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը Վատիկանի ԱԳ նախարարին ուղղված նամակում նշել է, որ այսօր մենք ականատեսն ենք օկուպացված պաղեստինյան տարածքներում ժամանակակից վայրենության նոր ձեռագրի և ավելացրել. վճռական այս պահին Պաղեստինի ժողովրդի իրավունքների և կյանքի պաշտպանությունը աբրահամական կրոնների բոլոր հետևորդների պարտականությունն է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2023 05:55 Asia/Tehran
  • Ամիր Աբդուլլահյանի նամակը Վատիկանին. Պաղեստինը պաշտպանելը Աբրահամական կրոնների բոլոր հետևորդների պարտականությունն է

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը Վատիկանի ԱԳ նախարարին ուղղված նամակում նշել է, որ այսօր մենք ականատեսն ենք օկուպացված պաղեստինյան տարածքներում ժամանակակից վայրենության նոր ձեռագրի և ավելացրել. վճռական այս պահին Պաղեստինի ժողովրդի իրավունքների և կյանքի պաշտպանությունը աբրահամական կրոնների բոլոր հետևորդների պարտականությունն է։

Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Վատիկանի արտաքին գործերի նախարար Փոլ Ռիչարդ Գալահերին ուղղված նամակում ավելացրել է. Թեև աշխարհն այսօր ավելի քան երբևե կարիք ունի անվտանգության, խաղաղության և բարոյականության, այսօր մենք ականատեսն ենք պաղեստինյան օկուպացված հողերում ժամանակակից վայրենաբարո գործողությունների նոր տեսակի։ 
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը շարունակել է. Ալ-Մամդանի հիվանդանոցի վրա սիոնիստական   ռեժիմի հարձակման սարսափելի հանցագործությունը և Գազայի Սուրբ Պորֆիլիուս պատմական եկեղեցու ռմբակոծումը, որտեղ պատսպարվել էին երեխաներ և կանայք, ի ցույց դրեց սիոնիստական   ռեժիմի բարբարոսական և չարանենգ բնույթը։

Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Սա ցույց է տալիս, որ Իսրայելի ռեժիմը համակարգված ապարտեիդ է իրականացնում ոչ միայն մուսուլմանների, այլև բոլոր աբրահամական կրոնների հետևորդների, այդ թվում՝ քրիստոնյաների նկատմամբ։ Անդրադառնալով Վատիկանի դերին խաղաղ բնակչության, հատկապես կանանց և երեխաների դեմ պատերազմական հանցագործությունները կասեցնելու և Գազայի ժողովրդին օգնություն ուղարկելու հարցում, Իրանի դիվանագիտական   ծառայության ղեկավարը նշել է, որ մուսուլմանների, քրիստոնյաների և հրեաների միաձայնությունը սիոնիստական ռեժիմի  հանցագործությունները դիմագրավելու գործում կարող է ազդեցիկ դերակատարություն ունենալ սիոնիստական   ծայրահեղականությունը զսպելու, խաղաղության վերադարձի և բարոյական արժեքների հաստատման գործընթացում: