Իսրայելի ջախջախված ռեժիմը վրեժ է լուծում Պաղեստինի ճնշված ժողովրդից. ԻԻՀ մեծարգո առաջնորդ
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել է.-«Իսրայելի վիրավոր ու ջախջախված օկուպանտ ռեժիմը վրեժ է լուծում Գազայի հատվածում պաղեստինցի մարտիկների գործողությունների համար»։
Այաթոլլահ Խամենեին չորեքշաբթի օրը, Իրանի արևմուտքում գտնվող Լորեստան նահանգի 6555 նահատակների հիշատակին նվիրված համագումարի անդամների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի շարունակվող հանցագործությունների դիմաց Գազայի ճնշված ժողովրդի տոկունությանն ու հզորությանը, ընդգծել է,-«Աշխարհի չարագործների ու ամերիկացիների կողմից Սիոնիստների ոճրագործություններին ցուցաբերվող աներկբա աջակցություններով հանդերձ, անկասկած այսքան բռնություն ու ոճրագործություն ոչ մի արդյունք չեն ունենալու և այս դեպքում ու առաջիկա դեպքերում հաղթանակը պատկանելու է Պաղեստինի ժողովրդին»:

Գազայում տեղի ունեցող իրադարձությունները համարելով ապագա կերտող իրադարձություններ և անդրադառնալով Գազայի տոկուն ժողովրդի հզորության հետ զուգորդված ճնշվածությանը, այաթոլլահ Խամենեին ասել է,-«Չարագործ ու արյունարբու թշնամին սահմաններ չի ճանաչում երեխաների, տղամարդկանց ու կանանց, ծերերի ու երիտասարդների սպանության ու նրանց նկատմամբ հանցագործության համար, իսկ Գազայի ժողովուրդը ճնշված է բառի բուն և իրական իմաստով»:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հերթական անգամ վճռական և աննախադեպ է անվանել շաբաթ օրը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, պաղեստինցի մարտիկների կողմից օկուպանտ ռեժիմին հասցված հարվածները և ասել է,-«Ժամանակի ընթացքում այդ հարվածների անուղղելիությունն ավելի ակնհայտ է դառնում»։

Մեծարգո առաջնորդն ԱՄՆ-ի և մյուս չարագործ ու ճնշող երկրների՝ Անգլիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի նախագահների իրարահաջորդ այցերն օկուպացված Պաղեստին անվանելով որպես օկուպանտ ռեժիմի կործանումը կանխելու փորձ, հավելել է.-«Աշխարհի չարագործները տեսնում են, որ Սիոնիստական ռեժիմը պաղեստինյան մարտիկների շատ ուժեղ և վճռական հարվածի պատճառով «քայքայվում ու ոչնչանում է», այդ իսկ պատճառով, այցելելով օկուպացված Պաղեստին և համերաշխություն հայտնելով այդ ռեժիմին, և նրան հանցագործության գործիքներ, այդ թվում ռումբեր և այլ զենքեր տրամադրելով, փորձում են ուժով պահել վիրավոր ու ջախջախված ռեժիմը»։
Այաթոլլահ Խամենեին ԱՄՆ-ին համարելով սիոնիստ հանցագործների մեղսակիցը ընդգծել է.-«Ամերիկացիների ձեռքերը մինչև արմունկները շաղախված են Գազայի երեխաների, կանանց և մյուս նահատակների արյունով, և փաստորեն ԱՄՆ-ն է կառավարում այդ հացագործությունները»:

Նշելով, որ ԱՄՆ-ում, Եվրոպայում, իսլամական երկրներում և աշխարհի այլ շրջաններում աշխարհի հասարակական խղճի ցնցումը արձագանք է Սիոնիստական ռեժիմի կրկնվող հանցագործությունների մասշտաբների ու խորության նկատմամբ, Իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդը հավելել է,-«Իրեն ազատության և մարդու իրավունքների պաշտպանության ջատագով համարող՝ Եվրոպայում արգելել են պաղեստինցիների օգտին ցույցեր անցկացնելը, բայց մարդիկ, անտեսելով այդ արգելքները, դուրս են գալիս փողոց և բարձրաձայն արտահայտում են իրենց զայրույթը և խղճի տառապանքը, և ոչ ոք չի կարող կանգնեցնել ժողովուրդների հակազդեցությունն սիոնիստների վայրագությունների նկատմամբ»: