Մեկնաբանություն - Իրանի ակտիվ դիվանագիտությունը Գազայի կապակցությամբ
Գազայի կապակցությամբ Իրանի ակտիվ դիվանագիտության շրջանակում ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը մեկնել է Նյու Նորք, որտեղ մասնակցել է ՄԱԿ ԳԱ արտահերթ նիստին։
Դատապարտելով Թել Ավիվի հանցագործություններն Աբդոլլահյանը պահանջել է շտապ քայլեր ձեռնարկել՝ Գազայում պատերազմը դադարեցնելու համար։ Ամիր Աբդոլլահյանն այն ակտիվ դիվանագետներից է, ովքեր ջանք են գործադրում Գազայում պատերազմին վերջ տալու ուղղությամբ։
Գազայի պատերազմի մեկնարկից հետո Աբդոլլահյանը այցելել է Իրաք, Լիբանան, Սիրիա և Կատար և այդ երկրների պաշտոնյաների հետ քննարկել Գազայի իրավիճակը։ Ջեդդայում կայացած Իսլամական համագործակցութկան կազմակերպության արտահերթ նիստի շրջանակներում նույնպես Աբդոլլահյանը հանդիպել է մի շարք երկրների ԱԳ նախարարների հետ։
Ընթացիկ շաբաթվա ընթացքում Աբդոլլահյանը հյուրընկալել է ՀԱՀ, Նիգերիայի, ՌԴ և չորս կովկասյան երկիների ԱԳ նախարարներին։ Այսօր Ամիր Աբդոլլահյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Աբդոլլահյանը, ով Նյու Յորք է մեկնել ՄԱԿ ԳԱ հերթական նախագահող Բրազիլիայի նախագահի հրավերով, անդրադարձել է Պաղեստինի խնդրին։
Նա նշել է. "Իրականությունն այն է, որ բռնի օկուպացիան, ժամանակի հետ վերածվել է է արմատավորված բռնազավթման և խորը ապարտեիդի, ինչը Սիոնիստական բռնազավթող ռեժիմին թույլ է տալիս շարունակել սպանդը։ Ուրեմն անհրաժեշտ է, որպեսզի ճանաչենք այդ ռեժիմի իրական դեմքը, ինչպես որ 1975 ԳԱ_ ն 3379 բանաձևով սիոնիզմը ճանաչեց ռասիզմ։
Իրանը մշտապես առաջատար է եղել Պաղեստինի պաշտպանության հարցում և այն համարել իսլամ աշխարհի խնդիրը։ Ամիր Աբդոլլահյանի դիվանագիտական ջանքերն ուղղված Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների դադարեցմանն իարկանացվում են այնպիսի պայմաններում, երբ դժբախտաբար, տարածաշրջանի որոշ երկրներ, իրենց լռությամբ ու պասիվ դիրքորշմամբ, որևէ ջանք չեն գործադրում այս ուղղությամբ։
Այսօր մի կողմից Գազան ունի իսլամական երկրների աջակցության կարիքն իսկ իալամական երկրներն առնվազն պետք է կարողանան պաշտպանել իրենց իսլամական ինքնությունը։ Անկասկած, Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները Գազայում շարունակվելու հիմնական պատճռաներից մեկն իսլամական երկրնորի դիրքորքշման մեջ պետք է փնտրել։ Սիոնսիտական ռեժրմի սարսափը Դիմադրության խմբերից, պատճառ է դարձել, որ ռեժիմը մինչ այժմ ցամաքային պատերազմ չսկսի Գազայի դեմ։
Անշուշտ, եթե բոլոր իսլամական երկրներն ինչպես Իրանը ջանք գործադրեն Սիոնիստական ռեժիմի հանցագործքւթկքինները կանխելու ուղղությամբ և ճնշեն այս ռեժւմին, Թել Ավիվը չի կարող ցեղասպանության ենթարկել Գազայի ժողովրդին։
Դրանից բացի, Իրանի ԱԳՆ ակտիվ և կենսունակ դիանագիտությունը այդ հանցագործությունները դադարեցնելու ուղղությամբ, չեզոքացնում է այն ուժերի ջանքերը, որոնք փորձում են ապացուցել, թե ՀԱՄԱՍ_ի գործողությունների հետևում կանգնած է Իրանը։