Քանանի. ԱՄՆ-ը Գազայում պատերազմի շարունակման որոշիչ մասն է
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «ԱՄՆ-ը ցույց է տվել, որ վճռորոշ դերակատարություն ունի Պաղեստինի ժողովրդի դեմ լայնածավալ պատերազմի, ռազմական հանցագործությունների և ցեղասպանության շարունակման գործում»։
Արձագանքելով Էնթոնի Բլինքենի Թել Ավիվ կատարած այցին, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին սոցիալական ցանցի իր անձնական էջում գրել է.«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել 14,3 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն ամերիկյան հարկատուների գրպանից տրամադրել Սիոնիստական ռեժիմին»։
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղարը կրկին այցելել է Թել Ավիվ և ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակի խոսքով՝ Վաշինգտոնը դեմ է Գազայում հրադադարին։
Քանանին հայտարարել է, որ ԱՄՆ-ը օգտագործել է իր ողջ հեղինակությունը Սիոնիստական ռեժիմին պարտությունից փրկելու համար, սակայն Աստված կամեցել է պաղեստինյան ազգի հաղթանակը։
Մինչ Գազայի հատվածում ճնշված և անպաշտպան Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի լայնածավալ և շարունակական հանցագործությունների 28-րդ օրն է, Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ այս հատվածում Սիոնիստական ռեժիմի ոտնձգության 28 օրերի ընթացքում զոհերի թիվը գերազանցում է 9000-ը։