Խորհրդակցություն Իրանի և Կատարի ԱԳ նախարարների միջև՝ կապված Պաղեստինի զարգացումների հետ
Իրանի և Կատարի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում ընդգծել են Սիոնիստական ռեժիմի ռազմական ոճրագործությունների անհապաղ դադարեցման և շարունակական մարդասիրական օգնություն ուղարկելու անհրաժեշտությունը։
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը տարբեր երկրների արտգործնախարարների հետ քաղաքական խորհրդակցությունների շրջանակում, զրուցել և մտքերի է փոխանակել նաև Կատարի վարչապետ և արտգործնախարար Շեյխ Մոհամմադ բին Աբդուլռահման Ալ Թանիի հետ՝ Գազայի հատվածում վերջին զարգացումների վերաբերյալ։
Այս հեռախոսազրույցի ընթացքում Կատարի վարչապետը և Ամիր Աբդուլլահյանը քննարկել են ժամանակավոր զինադադարի հնարավորության կամ պատերազմի ընդլայնման դեպքում մի շարք արծարծվող նախաձեռնությունների վերաբերյալ ։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը նաև վիրտուալ տարածքում իր անձնական էջում գրել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի աշխատակազմի ղեկավար պարոն Շեյխ Իսմայիլ Հանիեի հետ հեռախոսազրույցում քննարկել և կարծիքներ են փոխանակել Գազայի և Պաղեստինի Հորդանան գետի արևմտյան ափի վերջին զարգացումների վերաբերյալ։
Պաղեստինի առողջապահության նախարարության խոսնակը հայտարարել է, որ Գազայում նահատակների թիվը հասել է 9227-ի, իսկ վիրավորներինը՝ 23560-ի։