Իրանն արձագանքել է ատոմային ռումբ կիրառելու մասին սիոնիստ նախարարի սպառնալիքին
https://parstoday.ir/hy/news/iran-i208708-Իրանն_արձագանքել_է_ատոմային_ռումբ_կիրառելու_մասին_սիոնիստ_նախարարի_սպառնալիքին
Արձագանքելով Գազայում ատոմային ռումբ կիրառելու մասին սիոնիստ նախարարի սպառնալիքին, ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ այս հայտարարությունը վկայում է Դիմադրության նկատմամբ ռեժիմի կրած պարտության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 06, 2023 06:15 Asia/Tehran
  • Իրանն արձագանքել է ատոմային ռումբ կիրառելու մասին սիոնիստ նախարարի սպառնալիքին

Արձագանքելով Գազայում ատոմային ռումբ կիրառելու մասին սիոնիստ նախարարի սպառնալիքին, ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ այս հայտարարությունը վկայում է Դիմադրության նկատմամբ ռեժիմի կրած պարտության մասին:

Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը  X սոցիալական ցանի իր էջում գրել է. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պետք է անհապաղ  քայլեր  ձեռնարկեն՝ բարբարոս և ապարտեիդ Իսրայելի ռեժիմը զինաթափելու համար, վաղը շատ ուշ կլինի»: 
Նա հավելել է. «Գազայի ցեղասպանության ողջ պատասխանատվությունը կրում է Սպիտակ տունը»: 
Ավելի վաղ, Սիոնիստական ռեժիմի մշակութային ժառանգության նախարար Ամիխայ Էլիահուն հայտարարել էր, որ Գազայում միջուկային ռումբի կիրառումը միակ հնարավոր լուծումն է, և որ պատերազմը մարդ առևանգողների համար հետևանքներ ունի։
Շարունակելով իր ֆաշիստական ու անմարդկային հայտարարությունները, նա հավելել էր, որ Գազայի հատվածը պետք է հավասարեցվի հողին, ինչից հետո այնտեղ նորից պետք է բնբակավայրեր կառուցվեն: