Նոյեմբեր 06, 2023 11:00 Asia/Tehran
  • Թեհրանում կբեմադվրի «Հին աստվածներ»  ստեղծագործությունը

Թեհրանի «Արարատ» մշակութային-մարզական ակումբի Կոմիտասի անվան դահլիճում, նոյեմբերի 8-ից սկսած և 6 երեկո, բեմում կլինի հայկական թատերախմբի բեմադրած «Հին աստվածներ» ներկայացումը:

Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բեմադրությունը հիմնված է Լևոն Շանթի համանուն ստեղծագործության վրա:  
«Հին աստվածներ» ստեղծագործությունը պատմում է Սևանա լճի կղզում իշխանուհի Մարիամի միջոցներով եկեղեցու կառուցման մասին: Եկեղեցու վանահայրը սպասում է շինարարության ավարտին, որ ի վերջո կարողանա նվիրվել Աստծո Երկնավոր իշխանության փառաբանմանը։ 

Իշխանուհու եղբայրն իր դստեր հետ լաստով գալիս է տեսնելու քրոջ կառուցած եկեղեցին։

Փոթորկված լիճը շրջում է լաստը և միայն երիտասարդ աբեղայի անձնազոհության շնորհիվ իշխանի դուստրը փրկվում է խեղդվելուց։ Եվ դրանցի հետո ամեն ինչ փոխվում է: