Համաշխարհային բանկ. Իրանում պարենային ապրանքների գնաճը կրկնակի կրճատվել է
(last modified Mon, 06 Nov 2023 14:00:28 GMT )
Նոյեմբեր 06, 2023 17:30 Asia/Tehran
  • Համաշխարհային բանկ. Իրանում պարենային ապրանքների գնաճը կրկնակի կրճատվել է

Համաշխարհային բանկը վերջին զեկույցում հայտարարեց, որ Իրանում պարենի գնաճի մակարդակը սեպտեմբերին նախորդող 12 ամիսների ընթացքում նվազել է մինչև 37,4 տոկոս և նախորդ տարվա համեմատ կրճատվել է գրեթե երկու անգամ։

Համաշխարհային բանկը աշխարհի երկրներում պարենային ապրանքների գնաճի մասին վերջին զեկույցում հայտարարեց. -Իրանում պարենային ապրանքների գնաճը 2022 թվականի հոկտեմբերին գնահատվել է 71,4%, իսկ 12 ամիս անց Իրանի պարենային ապրանքների գնաճի մակարդակը 2023 թվականի սեպտեմբերին հասել է 37,4%-ի, որը ցույց է տալիս գնաճը գրեթե կիսով չափ կրճատվել է։
Հաղորդման համաձայն, հիմնվելով այս միջազգային կառույցի վիճակագրության վրա, Իրանում պարենային ապրանքների գնաճը նվազել է թե նախորդ ամսվա, և թե մեկ տարի առաջվա համեմատ։