Չինաստանը պահանջել է Գազայի հատվածում դադարեցնել Իսրայելի հանցագործությունները
(last modified Fri, 12 Jan 2024 14:16:00 GMT )
Հունվար 12, 2024 17:46 Asia/Tehran
  • Չինաստանը պահանջել է Գազայի հատվածում դադարեցնել Իսրայելի հանցագործությունները

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը պահանջել է դադարեցնել իսրայելական կեղծ ռեժիմի կողմից Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի դաժան հանցագործությունները և կոլեկտիվ պատժի քաղաքականությունը։

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը  հայտարարեց. -Գազայի հատվածում ներգրավված կողմերը պետք է կատարեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է. -Պեկինը պահանջում է համապարփակ զինադադար և ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում, Իսրայելը պետք է դադարեցնի Պաղեստինի ժողովրդի հավաքական պատիժը Գազայի հատվածում։

Հոկտեմբերի 7-ից սկսած Իսրայելի ռեժիմի հարձակումների հետևանքով Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին զոհվել է ավելի քան 23 հազար և վիրավորվել ավելի քան 59 հազար պաղեստինցի։

Գազայի հատվածի վրա Սիոնիստական ​​ռեժիմի բանակի հարձակումները արժանացել են աշխարհի և տարածաշրջանի մարդկանց սուր արձագանքին, սակայն մինչ այժմ միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ը, չեն կարողացել կասեցնել այդ հարձակումները: