Իրանի և Կատարի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել Գազայի ճգնաժամի վերաբերյալ
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Շեյխ Մոհամմադ բեն Աբդուլռահման Ալ Թանին քննարկել են Պաղեստինի և Գազայի ճգնաժամի հետ կապված վերջին զարգացումները:
Խստորեն դատապարտելով խաղաղ բնակիչների դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակումները և խորը մտահոգություն հայտնելով Գազայում հումանիտար իրավիճակի և խաղաղ բնակչության, կանանց ու երեխաների դեմ լայնածավալ ռազմական հարձակումների շարունակման կապակցությամբ՝ կողմերը քննարկել են Իսրայելի հարձակումներին վերջ տալու և հրադադարի հաստատման ու խաղաղ բնակչությանը հումանիտար օգնություն տրամադրելու քաղաքական ուղիները։
Նախարարները մտքեր են փոխանակել նաև հրադադարի մի շարք առաջարկների շուրջ։
Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույցում նշել է. «Գազայի խաղաղ բնակիչների դեմ պատերազմի աճող ինտենսիվության պատճառով, պատերազմի շրջանակի ընդլայնումն անխուսափելի է»: