Իրանը և Թուրքմենստանը ստորագրել են էլեկտրաէներգիայի ներմուծումն ավելացնելու մասին փոխըմբռնման հուշագիր
(last modified Fri, 17 Nov 2023 06:45:28 GMT )
Նոյեմբեր 17, 2023 10:15 Asia/Tehran
  • Իրանը և Թուրքմենստանը ստորագրել են էլեկտրաէներգիայի ներմուծումն ավելացնելու մասին փոխըմբռնման հուշագիր

Իրանը և Թուրքմենստանը էլեկտրաէներգիայի ներմուծումն ավելացնելու մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

ԻՌՆԱ-ի թղթակցի հետ զրույցում, Tavanir ընկերության գործադիր տնօրեն Արաշ Քորդին հայտարարել է Թուրքմենստանից  էլեկտրաէներգիայի ներմուծման ծավալներն ավելացնելու վերաբերյալ փոխըմբըռնման հուշագրի ստորագրման մասին, հավելելով. «Տեխնիկա-ինժեներական ծառայությունների և սարքավորումների արտադրության ոլորտում ստանդարտների առումով մենք տարածաշրջանի և նույնիսկ աշխարհի առաջատար երկրների թվում ենք»:

Քորդին ընդգծել է. «Մենք էներգետիկ փոխանակումներ ծրագրեր ունենք տարածաշրջանի երկրների հետ և էլեկտրաէներգիա ենք արտահանում շատ երկրներ»։

Նրա խոսքով՝ ցանցի կայունության համար Իրանն էլեկտրաէներգիա է ներմուծում, որի ամենամեծ ծավալը ներմուծվում է Թուրքմենստանից: Քորդին հավելել է, որ  ներմուծումն իրականացվում է բարձրավոլտ հաղորդման գծերի միջոցով, և Իրանը մշտապես հայտարարել է այդ փոխանակումների ծավալը մեծացնելու պատրաստակամության մասին»: