«Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության ազդեցությունը Կովկասի զարգացումների վրա
Կովկասի և Եվրասիայի հարցերով փորձագետ Ահմադ Քազեմին նշում է. ««Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունը ոչնչացրեց Սիոնիստական ռեժիմի գերիշխանությունը, իսկ դրանից հետո, ԱՄՆ-ի աջակցությամբ Սիոնսիտական ռեժիմն իրականացրեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենամեծ ցեղասպանությունը, ինչը համաշխարհային բողոքի ալիք բարձրացրեց ռեժիմի դեմ»:
Թավրիզի համալսարանում կայացած՝ «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության և Կովկասի իրադարձությունների վրա դրա ազդեցության թեմայով մասնագիտացված հանդիպման ժամանակ, Քազեմին ասել է. «Մենք ապրում ենք զգայուն իրավիճակում և, բնականաբար, շատ կարևոր է հասկանալ փոփոխություններն ու այդ փոփոխությունները կառավարող օրինաչափությունը: Ղարաբաղյան Երկրորդ պատերազմը և դրանից հետո տեղի ունեցած զարգացումները ցույց տվեցին, որ ընդհանուր առմամբ գոյություն ունի գլոբալ ծրագիր՝ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի դեմ ուղղված՝ ՆԱՏՕ-ի Թուրանի միջանցքի իրականացման նպատակով»։
Քազեմին հավելել է. «Մեծ Բրիտանիայի գլոբալ ծրագիրը, որն իրականացվում է ՆԱՏՕ-ի միջոցով՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններ իրականացնելու նպատակով, կենտրոնացած է Հայաստանի հարավի վրա և էներգիայի փոխանցման ու տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ուղղակի ներկայությունն ապահովելու նպատակով, կառավարվում է թուրքական պետությունների կազմակերպության կամ թուրքական ՆԱՏՕ-ի կողմից»:
Նշեով, որ այս զարգացումներին վերջին տարում հետևել են Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի միջև բանակցությունները՝ ռուսական, եվրոպական և ամերիկյան ձևաչափով, Քազեմին հավելել է. «Մեկօրյա Ղարաբաղյան պատերազմը դարձավ Ղարաբաղյան երրորդ պատերազմ, որի հետևանքով, այս շրջանի բոլոր հայ բնակիչները սկսեցին լքել այն»։
Գազայի և Պաղեստինի զարգացումների հետևանքները բաժանելով երկու մասի՝ գործողությունների և արդյունքների, Քազեմին հավելել է. «Այս գործողության արդյունքները և դրան հաջորդած իրադարձությունները Կովկասի զարգացումների վրա ազդել են չորս տեսանկյունից՝ լրատվական, հոգեբանական, քաղաքական և ռազմական»։
Քազեմին նշել է. «Լրատվական տեսանկյունից, վերջին տարիներին Ադրբեջանի հանրապետությունում՝ «Սիոնիստական ռեժիմի մաքրագործման» հարցի քննարկումը մեծ նախագիծ է, որն իր գագաթնակետին հասավ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո, երբ Իսրայելը ներկայացվեց որպես Ադրբեջանի փրկիչ»:
Նրա խոսքով. «Հոգեբանական տեսանկյունից Ադրբեջանի օկուպացված հողերի ազատագրումը հաճելի էր բոլորի համար, նույնիսկ այդ երկրի ժողովրդի համար։ Բայց Ադրբեջանում այդ հարցը վերջին տարիներին կապվում է Սիոնիստական ռեժիմի հետ, բացահայտելով ռեժիմի իրական դեմքը»։
Նա հավելել է. «Քաղաքական տեսանկյունից Գազայում տեղի ունեցող զարգացումները և դրանից հետո տեղի ունեցող քննարկումները, այսինքն՝ Լիբանանի, Իրաքի և Եմենի աջակցությունը պաղեստինյան Դիմադրությանը, ցույց են տալիս, որ սիոնիզմի վերաբերյալ Դիմադրության առանցքի կարմիր գիծը օբյեկտիվ և իրական կարմիր գիծ է և լոկ կարգախոս չէ»։
Փորձագետը նշել է. «Եթե սիոնիստները ներկա են Կովկասում, դա նշանակում է, որ նրանք խախտում են կարմիր գծերը, իսկ եթե այս ներկայությունը շարունակվի, ապա միայն քաղաքական դիրքորոշումներ ընդունելը բավարար չի լինի: Այս քննարկումները ցույց են տալիս, որ ռեժիմի ներկայությունը Կովկասում կարմիր գիծ է Իրանի համար և Դիմադրության առանցն այս հարցում լուրջ է տրամադրված»։
Նշելով, որ այս քննարկման չորրորդ գործառույթը ռազմական դաշտն է, նա հավելել է. «Եթե Իրանը ցանկանա ինչ-որ բան անել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված ռազմական ագրեսիայի դեմ, Իսրայելը կօգնի Ադրբեջանին, և սա այն հարցն էր, որը խստորեն բարձրացրել էին Ադրբեջանի « ոչ կառավարական» կուսակցական պաշտոնյաները և խորհրդարանականները»։
Նրա խոսքով. ««Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության ժամանակ Իսրայելի «հզորության» փլուզումը և Ադրբեջանից ռեժիմի բազմաթիվ հրթիռային համակարգերի տեղափոխումը ցույց տվեցին, որ այս գնահատականը սխալ էր»:
Նշելով, որ բացի վերոնշյալից, «Ալ Աղսայի փոթորիկ» գործողությունը նաև այլ ազդեցություն է ունեցել Կովկասի և Ադրբեջանի վրա, Քազեմին հավելել է. «Դրանցից մեկը սպառնալիքի հավասարակշռության իրականությունը ոչնչացնելն էր, երկրորդը՝ Ալիևների ընտանիքի մասին բացահայտումներն էին և վերջապես՝ էներգիայի և նավթի տեղափոխման փոխանցման հարցը»։
Քազեմին հավելել է. «Այս գորոծղության հետևանքներից էր նաև այն, որ Ադրբեջանի հասրաակության շրջանում բացասական վերաբերմունք ձևավորվեց Սիոնսիտական ռեժիմի նկատմամբ և Ադրբեջանը դիտարկվեց որպես ռեժիմի տարածաշրջանային բազա»: