Նոյեմբեր 18, 2023 17:51 Asia/Tehran
  • Իրանի փոխարտգործնախարար. Իրանի կառավարության առաջնահերթությունը հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումն է

Իրանի արտաքին գործերի նախարարի տնտեսական հարցերով տեղակալը, նշելով, որ Իրանի կառավարության առաջնահերթությունը հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումն է, ասել է. «Թուրքմենստանը Իրանի ռազմավարական գործընկերն է քաղաքական և տնտեսական ոլորտներում»։

Մեհդի Սաֆարին շաբաթ օրը Աշխաբադում Իրան-Թուրքմենստան գործարար համաժողովում հավելեց, որ Թուրքմենստանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ չունի սահմանային խնդիրներ ու վեճեր, և այս երկիրը Իրանի ռազմավարական գործընկերն է քաղաքական և տնտեսական ոլորտներում։

Նշելով, որ Իրանն այսօր շարժվում է տեխնոլոգիայի ուղեգծով և ծրագրեր է իրականացնում աշխարհի տարբեր ծայրերում, այդ թվում՝ Լատինական Ամերիկայում, Իրանի փոխարտգործնախարարը հույս հայտնեց, որ Իրանի և Թուրքմենստանի միջև առևտուրը կհասցվի տարեկան հինգ միլիարդ դոլարի, ապա մինչև 10 միլիարդ դոլարի։

Սաֆարին հստակեցրեց, որ շենքերի, ճանապարհների, կամուրջների կառուցման, էներգետիկայի, հեռահաղորդակցության և այլն ոլորտներում շինարարական նախագծերը իրանական ընկերություններին հանձնելով՝ Թուրքմենստանի կառավարությունը հող է նախապատրաստում երկկողմ առևտրի ընդլայնման և ծավալների ավելացման և երկու երկրների միջև առևտուրը մինչև 10 միլիարդ դոլարի հասցնելու համար։

«Իրան Նախագիծ» խորագրով Իրանի Իսլամական Հանրապետության 15-րդ մասնագիտացված ցուցահանդեսը անցկացվում է նոյեմբերի 17-19-ը Աշխաբադում գտնվող Թուրքմենստանի Առևտրաարդյունաբերական պալատի միջազգային ցուցահանդեսների դահլիճում։

 

Պիտակ