Ամիր Աբդոլլահյանը ժամանել է Կատար
Իրանի արտաքին գործերի նախարարը լիբանանցի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո, այցելել է Կատար, այս երկրի պաշտոնյաների հետ քննարկելու Պաղեստինում տիրող իրավիճակը։
Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, ով երեկ (չորեքշաբթի) սկսել է իր տարածաշրջանային ուղևորությունը, նախ այցելել է Լիբանան և հանդիպել Լիբանանի մի շարք պաշտոնյաների հետ,իսկ այսօր հինգշաբթի կեսօրին մեկնել է Դոհա քննարկելու Գազայի հատվածի վերջին իրավիճակը։
Սա Իրանի արտգործնախարարի երրորդ այցն է Կատար Գազայի ժողովրդի դեմ պատերազմի սկզբից ի վեր։
Դոհայում Ամիր Աբդոլլահյանը նախ խորհրդակցություններ կանցկացնի Կատարի իր գործընկերոջ հետ։
Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի բանակի հարձակումների հետևանքով ավելի քան 14500 պաղեստինցի է նահատակվել, ևս 33000-ը վիրավորվել է։ Պաղեստինի առողջապահության նախարարության հայտարարության համաձայն՝ վիրավորների մեծ մասը երեխաներ և կանայք են։