Իրան. Հայաստանի ատոմակայանի կեղտաջրերի միջոցով Արաքս գետի աղտոտումը չի համապատասխանում իրականությանը
Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արդաբիլի տարածաշրջանային ջրամատակարարման ընկերության գործադիր տնօրենն ասել է.- Հայաստանում Մեծամորի ատոմակայանի կեղտաջրերի միջոցով Արաքս գետի աղտոտումը չի համապատասխանում իրականությանը, և այս գետում ռադիոակտիվ նյութերի առկայության մասին պնդումը չի հաստատվել։
Չորեքշաբթի օրը, անդրադառնալով Արաքս գետի ռադիոակտիվ նյութերով աղտոտվածության մասին շշուկների առկայությանը,Ալի Հեյդարի Անարին հավելել է.- Ատոմային էներգիայի կազմակերպության և առողջապահական կառույցների կողմից իրականացված հետազոտությունների և փորձարկումների համաձայն՝ Արաքս գետում ռադիոակտիվ նյութերի առկայությունը չի հաստատվել։Մեծամորի ատոմակայանի և Արաքս գետի միջև հեռավորությունը մեծ է,ուստի այս տարածության վրա գետի ինքնամաքրման ուժն նպաստում է ջրի մաքրմանը։
Հեյդարի Անարին, Արդաբիլի տարածաշրջանային ջրամատակարարման ընկերության առաջին ռազմավարությունն անվանել է հուսալի և կայուն ջրամատակարարում և ասել.- Նահանգի հյուսիսային քաղաքներում խմելու ջուրը ներկայումս ապահովվում է Արաքս գետից, և այդ քաղաքներում կայունության գործոնը մեծացնելու նպատակով կարգադրվել է Էմարաթ ամբարտակից այս քաղաքներին ջուր հատկացնել և շուտով մեկնարկելու են գործադրման աշխատանքները։