Նոյեմբեր 30, 2023 20:33 Asia/Tehran
  • Իրանի մարդու իրավունքների շտաբի քարտուղար. Միակողմանի հարկադրանքի միջոցները հակասում են ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին

Իրանի մարդու իրավունքների շտաբի քարտուղարն ասել է, -«Միջազգային հանրությունը պետք է ճնշի ԱՄՆ-ին, որպեսզի անհապաղ չեղարկի իր բոլոր անօրինական պատժամիջոցները այլ երկրների դեմ։

Միակողմանի հարկադրանքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի, Վենեսուելայի էկոնոմիկայի փոխնախարարի և Վիեննայում Ռուսաստանի, Բելառուսի, Իրանի և Չինաստանի դեսպանների ու մշտական ​​ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած՝  միակողմանի հարկադրանքի հետևանքների քննարկումը թեմայով վիրտուալ ձևաչափով սեմինարում, իրանի դատական իշխանության միջազգային  հարցերով  տեղակալ և մարդու իրավունքների շտաբի քարտուղար  Քազեմ Ղարիբաբադին ասել է,-«Ժամանակակից պատմության յուրահատկություններից  է մի քանի երկրների, հատկապես ԱՄՆ-ի կողմից թիրախ երկրների նկատմամբ միակողմանի հարկադրանքի միջոցներ կիրառելու միտումը՝ իրենց արտաքին քաղաքական նպատակներին հասնելու համար»։

Նշելով,որ միակողմանի հարկադրանքի միջոցները, ընդհանուր առմամբ, մի կառավարության միակողմանի գործողություն է, որը ներառում է ֆինանական սահմանափակող և  պատժիչ  , բանկային և առևտրային միջոցառումների լայն շրջանակ մեկ այլ երկրի դեմ, որոնք իրականացվում են պատժամիջոցների կիրառող երկրի արտաքին քաղաքական ծրագրերի իրականացմանը համահունչ, Իրանի Մարդու իրավունքների շտաբի քարտուղարն ասել է,-«Երկրներն ազատ են իրենց տնտեսական գործընկերների ընտրության հարցում, սակայն միջազգային իրավունքի համաձայն՝ նրանց չի թույլատրվում միջամտել այլ երկրների տնտեսական հարաբերություններին՝ օգտագործելով իրենց տնտեսական հզորությունը և գերիշխող արժույթը։ Այս առումով, միակողմանի հարկադրանքի միջոցները հակասում են Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակներին և սկզբունքներին, ներառյալ ինքնորոշման, ինչպես նաև կառավարությունների միջև միջազգային համագործակցության սկզբունքներին»։

Պիտակ