Իրանը արհեստական ինտելեկտի ոլորտում աշխարհի լավագույն երկրների տասնյակում ընդգրկվելու կարողություն ունի
Գիտության և տեխնոլոգիաների գծով Իրանի նախագահի տեղակալ՝ Ռուհոլլահ Դեհղանի Ֆիրուզաբադին Լրատվական հեռուստաալիքին հետ զրույցում ասել է.- «Արհեստական ինտելեկտի ազգային կենտրոնի ստեղծմամբ և արհեստական ինտելեկտի ոլորտում երկրի կարիքները հավաքագրելու պլանավորմամբ, Իրանը առաջիկա հինգ տարում կարող է ընդգրկվել աշխարհի լավագույն երկրների տասնյակում»։
Գիտության, տեխնոլոգիաների և գիտելիքահենք տնտեսության գծով Իրանի նախագահի տեղակալը հավելել է,- «Արհեստական ինտելեկտը այն լուրջ և հիմնարար տեխնոլոգիաներից է, որը փոխում է մարդու փոխգործակցությունը և՛ բնության և՛ աշխարհի հետ, և բոլոր երկրներում դրան հատուկ ուշադրություն է դարձվել»։
Դեհղանի Ֆիրուզաբադիի խոսքով՝ արհեստական ինտելեկտը տեխնոլոգիա է, որը կարող է շատ արդյունավետ լինել, և այս տարիներին երկրում շատ լավ քայլեր են արվել»։