Գերիշխանական համակարգին դիմակայելը՝ անկախ երկրների ակնառու ընդհանրություններից է. Իրանի նախագահ
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է,-«Գերիշխանական համակարգին դիմակայելը և Պաղեստինի ժողովրդի արդար իրավունքները պաշտպանելը բոլոր անկախ երկրների, այդ թվում՝ Իրանի և Կուբայի ընդհանրություններից են,որոնք հիմնված են երկու երկրների ռազմավարական հարաբերությունների վրա»։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին երկուշաբթի օրը Իրանի Իսլամական Հանրապետության և Կուբայի բարձրաստիճան պատվիրակությունների հանդիպմանը ասել է,-.«22 տարի անց Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելի Իրան կատարած այցը շրջադարձային կետ է երկու կողմերի հարաբերություններում»։
Այնուհետև անդրադառնալով պատվաստանյութերի, այդ թվում՝ Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրության ոլորտում Իրանի և Կուբայի միջև արդյունավետ համագործակցությանը, և գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում այս երկու երկների առաջընթացին,Ռայիսին ասել է,-«Կենսաբանությունը և նատնոտեխնոլոգիան Թեհրանի և Հավանայի միջև փոխգործակցության ու համագործակցության հարմար ոլորտներ են»։
Իրանի և Կուբայի նախագահներն ու բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր՝ երկուշաբթի, ստորագրել են համագործակցության 7 փաստաթուղթ, հուշագիր և համատեղ հայտարարություն։
Ռայիսին իր կուբացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում ընդգծել է.-«Գերիշխանական համակարգի նկատմամբ դիմադրությունը ընդհանուր հատկանիշ է, որը երկու երկրներին ենթարկել է ԱՄՆ պատժամիջոցներին։ Այն, ինչ կարող է չեզոքացնել պատժամիջոցները, երկու երկրների կարողությունների փոխանակումն է»։

Անդրադառնալով այն փաստին, որ և՛ Իրանը, և՛ Կուբան ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների են ենթարկվել մաքսիմալիստական պահանջներին դիմակայելու համար, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է.-«Ամերիկացիները և գերիշխող համակարգը կարծում են, որ կարող են պատժամիջոցներով նահանջ պարտադրել այն ժողովուրդներին որոնք վճրակամորեն դիմակայում են գերիշխանական համակարգի մաքսիմալիստական պահանջներին»։
Ռայիսին Գազայի հատվածում Սիոնիստական օկուպանտ ռեժիմի հանցագործությունները համարելով ներկայիս միջազգային համակարգի անարդյունավետության և անարդարության նշան ընդգծել է,- «Ռասիզմի ոգով Սիոնիստական ռեժիմը Պաղեստինում ցեղասպանության է ենթարկում անմեղ մարդկանց և մարդկության դեմ հանցագործություն է կատարում, հրի ու սրի մատնելով կանանց ու երեխաների»։
Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը դատապարտելով Իրանի դեմ ԱՄՆ-ի դաժան պատժամիջոցներն ու հակաիրանական գործողությունները, ինչպես նաև խստորեն քննադատելով միջազգային կազմակերպությունների պասիվությունն ու անգործությունը սիոնիստների ցեղասպանության հարցում, ընդգծել է Գազայի հատվածում անհապաղ զինադադար հաստատելու, պաղեստինցիների իրավունքներն ապահովելու և Պաղեստինյան անկախ պետություն ստեղծելու անհրաժեշտությունը։