Իրանի և Հայաստանի միջև կան գիտական և մշակութային շատ ամուր կապեր․Իրանում Հայաստանի դեսպան
https://parstoday.ir/hy/news/iran-i210410-Իրանի_և_Հայաստանի_միջև_կան_գիտական_և_մշակութային_շատ_ամուր_կապեր_Իրանում_Հայաստանի_դեսպան
«Հոզե Մաշղ» հրատարակչության նախաձեռնությամբ դեկտեմբերի 5-ին  Գոլեստան մշակույթի տանը, տեղի ունեցավ «Հոզե Մաշղ» հրատարակչության  «Տարվա գիրք» չորրորդ մրցանակաբաշխությունը՝ Իրանում Հայատանի արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանի և Թեհրանի Հայոց Թեմի Թեմական խորհրդի ներկայացուցիչ' Տեր Մեսրոպ քահանա Ռաթևոսյանի ներկայությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2023 01:41 Asia/Tehran
  • Իրանի և Հայաստանի միջև կան գիտական և մշակութային շատ ամուր կապեր․Իրանում Հայաստանի դեսպան

«Հոզե Մաշղ» հրատարակչության նախաձեռնությամբ դեկտեմբերի 5-ին  Գոլեստան մշակույթի տանը, տեղի ունեցավ «Հոզե Մաշղ» հրատարակչության  «Տարվա գիրք» չորրորդ մրցանակաբաշխությունը՝ Իրանում Հայատանի արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանի և Թեհրանի Հայոց Թեմի Թեմական խորհրդի ներկայացուցիչ' Տեր Մեսրոպ քահանա Ռաթևոսյանի ներկայությամբ։

 Միջոցառմանը ներկա էին նաև Գոլեստան մշակույթի տան ղեկավար կազմի ներկայացուցիչը, մի խումբ գրողներ, հետազոտողներ, բանաստեղծներ,  հայ և պարսիկ հայրենակիցներ։  Այս մասին հաղորդում է ANA լրատվական գործակալությունը։ 

Միջոցառման ժամանակ, Իրանի Իսլամական Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ Արսեն Ավագյանը հանդես եկավ ելույթով։  Շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին, դեսպան Ավագյանն ասաց,-«Իրանի և Հայաստանի հարաբերությունները հազարամյակների երկար պատմություն ունեն, երկու պետությունները ոչ միայն հարևան, այլև բարեկամ և եղբայրական պետություններ են, որոնք մշտապես միմյանց աջակցել են հատկապես պատմության ծանր ժամանակներում։ Շատ կարևոր  և գնահատելի է, Իրանի Իսլամական Հանրապտության դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության, սահմանների անփոփոխության և այլ տարածաշրջանային գործընթացների  վերաբերյալ։Իսկ Իրանի իսլամական Հանրապետության  վերաբերմունքը Իրանահայ համայնքի  և հայկական պատմական  մշակութային ժառանգության նկատմամբ, օրինակելի է բոլորի համար։Երբ խոսում ենք մեր դարավոր պապերի համագործակցության մասին տարբեր բնագավառներում, այդ կարևոր բնագավառներից հանդիսանում են մշակույթը և գիտությունը»։ 

Դեսպան Ավագյանը  հավելեց,-«Շնորհավորում եմ «Հոզե Մաշղ» հրատարակչությանը, միայն  այս տարի մոտ 1500 անուն գիրք  հրատարակելու կապակցությամբ և  առանձնահատուկ հաճելի է,երբ  այդ 1500 գրքերի մեջ տեղ են գտել հայերենից պարսկերեն և պարսկերենից հայերեն թարգմանված գրքերը»։ 

Իր ելույթում դեսպան Ավագյանը նշեց,որ «Հոզե Մաշղ» հրատարակչության  հրատարակած գրքերից են՝ Գրիգորիս Պալաքյանի «Հայ Գողգոթան», Սերո Խանզադյանի «Շուշի», և Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» գրքերը,որոնք պարսկերենի է թարգմանել Նորիկ Մեհրաբյանը։Առանձնահատուկ հիշատակման արժանի է  Վահագն Աֆյանի հեղինակած Դիվանագիտական բառարանը»։

Նշենք,որ այս մշակութային միջոցառման ժամանակ տեղի ունեցավ Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Աֆյանի հեղինակած «Հայերեն-պարսկերեն և պարսկերեն-հայերեն»  դիվանագիտական բառարանի շնորհանդեսը։

Գիրքը տպագրվել է  Իրանահայ  գործարար և բարերար՝  Հենրիկ  Տեր Ղուկասյանի և նրա տիկնոջ՝ Ադրինե Տեր Ղուկասյանի մեկենասությամբ։ 

Միջոցառման վերջում  գնատագրերով պարգևատրվեցին գրողներ, բանաստեղծներ և հետազոտողներ։