Ուսանողի օրը խորհրդանշում է Իրանի ժողովրդի՝ իմպերիալիզմի դեմ պայքարը
Այսօր (հինգշաբթի) Իրանի Իսլամական Հանրապետության օրացույցում ազար ամսի 16-ը (դեկտեմբերի 7-ը) նշվում է որպես Ուսանողի օր։
Արեգակնային հիջրեթի 1332 թվականի ազար ամսի 16-ին (1953թ. դեկտեմբերի 7-ին), ԱՄՆ ժամանակի փոխնախագահ Ռիչարդ Նիքսոնի Իրան կատարած այցին զուգահեռ, իրանցի ուսանողները ակցիա կազմակերպեցին Թեհրանի համալսարանի դիմաց՝ ի նշան Իրանի ներքին գործերին Վաշինգտոնի միջամտությունների դեմ բողոքի։
Շահի ռեժիմի զորայինները գնդակներով պատասխանեցին ակցիայի մասնակիցներին։ Թեհրանի պետական համալսարանի ուսանողներից 3-ը նահատակվեցին, և հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին։
Նահատակների արյունը նոր լիցք հաղորդեց՝ համաշխարհային իմպերիալիզմի դեմ Իրանի ժողովրդի անկոտրում պայքարին:
Ուսանողի օրը հիշեցնում է Իրանում ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականության դեմ այս երկրի ժողովրդի պայքարի պատմության մի ժամանակաշրջան, հետևաբար, ազարի 16-ի իրադարձությունը առանձնահատուկ նշանակություն ունի Իրանում ուսանողական պայքար ձևավորելու և այս պայքարին ինքնություն տալու համար։