Առաջիկայում կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի մասին համաձայնագիրը
Իրանի զարգացման և առևտրի կազմակերպության ղեկավարն ասել է. «Առաջիկա 20 օրերի ընթացքում կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի մասին համաձայնագիրը»:
Iran Press-ի հետ զրույցում, Մեհդի Զայղամին ասել է. «Մաքսային սակագների դյուրացման միջոցով առևտրուը տալիս է իր պտուղները: Իսկ ԵՏԱՄ-ի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը կարևոր նշանակություն ունի Իրանի համար»: Նա նշել է. «Այս կարևոր ձեռքբերումն իրանի արտաքին առևտրի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության արդյունքն է: Այս համաձայնագևրով Իրանը վերջին տասնամյակներում առաջին անգամ կիրականացնի ազատ առևտուր»:
Զայղամին ընդգծել է. «ԵԱՏՄ-ի հետ Իրանի ազատ առևտրի համաձայնագիրն այլ տարածաշրջանների և միությունների, այդ թվում՝ ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ ազատ առևտուր իրականացնելու սկիզբն է»: