Ջալալի. Իրանը կարող է ավելի ակտիվ դեր խաղալ ապադոլարիզացիայի գործընթացում
https://parstoday.ir/hy/news/iran-i210504-Ջալալի._Իրանը_կարող_է_ավելի_ակտիվ_դեր_խաղալ_ապադոլարիզացիայի_գործընթացում
Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին Nour News-ի հետ զրույցում ասաց. «2024 թվականի հունվարի 1-ից BRICS-ին միանալուց հետո Իրանը կարող է ավելի ակտիվ դեր խաղալ ապադոլարիզացիայի գործընթացում»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 09, 2023 12:50 Asia/Tehran
  • Ջալալի. Իրանը կարող է ավելի ակտիվ դեր խաղալ ապադոլարիզացիայի գործընթացում

Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին Nour News-ի հետ զրույցում ասաց. «2024 թվականի հունվարի 1-ից BRICS-ին միանալուց հետո Իրանը կարող է ավելի ակտիվ դեր խաղալ ապադոլարիզացիայի գործընթացում»։

Ջալալին հավելեց. «Աշխարհը շարժվում է ապադոլարիզացիայի ուղղությամբ։ Հաշվի առնելով, որ երկրներն օգտագործում են իրենց ազգային արժույթները, միջազգային կազմակերպությունները ձգտում են ստեղծել նոր արժույթներ՝ միմյանց հետ գործարքներում օգտագործելու համար: Այս գաղափարն այժմ լրջորեն քննարկվում է ՀԳՀԾ-ի (համատեղ գործողությունների համապարփակ շրագիր, JCPOA) շրջանակում, և հաշվի առնելով, որ հունվարի 1-ին Իրանը կմիանա BRICS-ին,  մենք կարող ենք  ավելի ակտիվ դերակատարություն ունենալ ապադոլարիզացիայի գործընթացում», ասել է Ջալալին։