Իրանը հասել է էսկադրային ականակիր ռազմանավերի և սուզանավերի զանգվածային արտադրության մակարդակի
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի համակարգողի տեղակալն Արևմտյան Ասիայի տարածաշրջանում Իրանի հզոր նավատորմը համարել է երկրի երիտասարդության ջանքերի և գիտելիքների արդյունք՝ ասելով, որ տեղական փորձագետների հնարամտության ու ջանքերի շնորհիվ, Իսլամական Հանրապետությունը հասել է բոլոր տեսակի էսկադրային ականակիր ռազմանավերի և սուզանավերի զանգվածային արտադրության մակարդակի։
Ծովակալ Հաբիբոլլահ Սայարին ընդգծեց, որ հակաօդային պաշտպանության համակարգերի շահագործման մեկնարկն է հանգեցրել Իսլամական Հանրապետության ռազմական հզորության։
Իրանի բանակի համակարգողի տեղակալը նաև հայտարարել է, որ Իսլամական հեղափոխությունից հետո փշրվեց տարածաշրջանում իմպերիալիզմի ու ԱՄՆ-ի թվացիալ հեգեմոնիան։
Իրանի պաշտպանական հայեցակարգը հիմնականում մշակված է զսպման սկզբունքի հիման վրա. Իրական զսպող ուժ ստեղծելու համար էական է ունենալ հուսալի ռազմական և սպառազինական կարողություններ, ինչպես նաև ուժեղ և լավ զինված ուժեր։