Ռայիսի. «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունը Դիմադրության սահմանները տարածեց ամբողջ աշխարհում
Սիրիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահն ընդգծել է. ««Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունը Դիմադրության սահմանները տարածեց ամբողջ աշխարհում»:
Հոսեյն Արնուսի հետ շաբաթ օրը կայացած հանդիպմանն Էբրահիմ Ռայիսին նշել է, որ երկու երկրների միջև առկա են խորը և ռազմավարական հարաբերություններ:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Ռայիսին ասել է. «Իրանը և Սիրիան ունեն տնտեսական, առևտրային և քաղաքական ոլորտներում հարաբերություններն ընդլկայնելու մեծ ներուժ:
Հուսով եմ, երկու երկրների պաշտոնյաների ջանքերի ու հետևողականության արդյունքում, այդ ներուժը հնարավորինս արագ կօգտագործվի:
Հանդիպմանը Սիրիայի վարչապետն ԻԻՀ նախագահի՝ Դամասկոս կատարած վերջին այցը շրջադարձային է որակել երկու երկրների պատմական և ռազմավարական հարաբերություններում, հավելելով, որ այցի ըթնացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, հատկապես՝ ֆինանսական, բանկային, էներգետիկայի, զբոսաշրջության և առևտրի ոլորտներում, վկայում են Թեհրանի և Դամասկոսի բարձրաստիճան պաշտոնյաների լրջության մասին՝ հետագա փոխգործակցության և համագործակցության զարգացման գործում։