Ռայիսի. «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունը Դիմադրության սահմանները տարածեց ամբողջ աշխարհում
https://parstoday.ir/hy/news/iran-i210534-Ռայիսի._Ալ_Աղսայի_փոթորիկ_գործողությունը_Դիմադրության_սահմանները_տարածեց_ամբողջ_աշխարհում
Սիրիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահն ընդգծել է. ««Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունը Դիմադրության սահմանները տարածեց ամբողջ աշխարհում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2023 06:12 Asia/Tehran
  • Ռայիսի. «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունը Դիմադրության սահմանները տարածեց ամբողջ աշխարհում

Սիրիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահն ընդգծել է. ««Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունը Դիմադրության սահմանները տարածեց ամբողջ աշխարհում»:

Հոսեյն Արնուսի հետ շաբաթ օրը կայացած հանդիպմանն Էբրահիմ Ռայիսին նշել է, որ երկու երկրների միջև առկա են խորը և ռազմավարական հարաբերություններ:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Ռայիսին ասել է. «Իրանը և Սիրիան ունեն տնտեսական, առևտրային և քաղաքական ոլորտներում հարաբերություններն ընդլկայնելու մեծ ներուժ:

Հուսով եմ, երկու երկրների պաշտոնյաների ջանքերի ու հետևողականության արդյունքում, այդ ներուժը հնարավորինս արագ կօգտագործվի:

Հանդիպմանը Սիրիայի վարչապետն ԻԻՀ նախագահի՝ Դամասկոս կատարած վերջին այցը շրջադարձային է որակել երկու երկրների պատմական և ռազմավարական հարաբերություններում, հավելելով, որ այցի ըթնացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, հատկապես՝ ֆինանսական, բանկային, էներգետիկայի, զբոսաշրջության և առևտրի ոլորտներում, վկայում են Թեհրանի և Դամասկոսի բարձրաստիճան պաշտոնյաների լրջության մասին՝ հետագա փոխգործակցության և համագործակցության զարգացման գործում։