Թեհրանն ու Մոսկվան կարող են չեզոքացնել պատժամիջոցները՝ ընդլայնելով ռազմավարական հարաբերությունները
Իրանի և Ռուսաստանի խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարը հայտարարել է. «Թեհրանի և Մոսկվայի միջև ռազմավարական հարաբերությունների ընդլայնմամբ պատժամիջոցներն անարդյունավետ կդառնան»։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ նշելով, որ ԻԻՀ նախագահ Էբբրահիմ Ռայիսիի այցը Մոսկվա կարևոր էր և արդյունավետ, Էբրահիմ Ռեզային հավելել է. «Արևմուտքի դաժան պատժամիջոցներին ենթարկված Թեհրանի և Մոսկվայի միջև հարաբերությունների ընդլայնումը կօգնի օգտագործել միմյանց հնարավորությունները՝ չեզոքացնելու պատժամիջոցները»։
Նա նշել է. «Ռուսաստանը կարևոր դեր ունի ԻԻՀ արտաքին քաղաքականության մեջ, և միևնույն ժամանակ Իրանն առանձնահատուկ նշանակություն ունի Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ»։
Ռեզային հավելել է. «Միջազգային հարցերի և տարածաշրջանային համագործակցության շուրջ Իրանի և Ռուսաստանի նախագահների քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի շրջանակում երկու երկրների համագործակցությանն ինչպես նաև ԵԱՏՄ-ին անդամակցելու Թեհանի պատարստակամությանը»: