Դեկտեմբեր 10, 2023 16:10 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ  խոսնակ. ԱՄՆ-ն, Բրիտանիան և Կանադան պետք է պատասխանատվության ենթարկվեն որպես Իսրայելի հանցակիցներ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է.-Նկատի ունենալով Իսրայելի ռեժիմի նկատմամբ ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Կանադայի պատմական և շարունակական աջակցությունը, հատկապես վերջին երկու ամիսներին Գազայում այս ռեժիմի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների նկատմամբ քաղաքական, ռազմական, հետախուզական և լրատվական բացահայտ աջակցությունը, այս երեք երկրները պետք է պատասխանատվության ենթարկվեն որպես Իսրայելի հանցակիցներ։

Հակադարձելով ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Կանադայի կառավարությունների անհիմն և միջամտողական գործողություններին՝ Իրանի որոշ քաղաքացիների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում, Իրանի արտգործնախարարության խոսնակը խիստ դատապարտել է այդ քայլը։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը փոխադարձ և համաչափ գործողություններին դիմելը Իրանի իրավունքը համարեց և ասաց․- Երկրները, որոնք ունեն գաղութատիրության և մարդու իրավունքների համակարգված խախտումների սև վիճակացույց, ներառյալ փոքրամասնությունների, ներգաղթյալների և տեղաբնիկների իրավունքների կոպիտ խախտումները իրենց տարածքում և աշխարհի հեռավոր անկյուններում, նման կողմնակալ և դրամատիկ գործողություններով, ձգտում են շեղել աշխարհի հասարակական կարծիքը անմարդկային արարքներից, և լիարժեք աջակցում են Սիոնիստական ​​մանկասպան ռեժիմի հակամարդկային հանցագործություններին։

Ընդգծելով, որ այս երկրներն իրենց երկակի վարքագծով մեծ բռնություն են կատարում մարդու իրավունքների բարձր հայեցակարգերի ու արժեքների նկատմամբ, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարեց. -Մարդու իրավունքների այս կեղծ պահանջատերերը, որոնց խայտառակության ձայնն այս օրերին հասել է աշխարհի ականջին՝ Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական հանցագործություններին և Գազայում հազարավոր մարդկանց, հատկապես կանանց ու երեխաների դաժան սպանություններին անմիջական մասնակցության պատճառով, երբեք այն դիրքում չեն եղել որ կարծիք հայտնեն այլ երկրների մարդու իրավունքների վիճակի մասին։

ԱՄՆ գանձապետարանի արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակը պնդելով մարդու իրավունքների խախտումները, իր պատժամիջոցների ցանկում է ներառել Իրանի որոշ քաղաքացիների։

Կանադայի կառավարությունը նույն պատճառով պատժամիջոցներ է կիրառել նաև Իրանի 22 քաղաքացու նկատմամբ։ Անգլիան նմանատիպ գործողությամբ և շարունակելով իր հակաիրանական մոտեցումը, մարդու իրավունքների պատրվակով իր պատժամիջոցների ցանկում ավելացրեց հինգ իրանցի պաշտոնյաների անունները։

Տարածաշրջանում վերջին զարգացումների սկզբից, որոնք սկսվել են «Ալ-Աղսա փոթորիկ» օպերացիայով, Սիոնիստական ​​ռեժիմը հակադարձելով այս գործողության, ռազմական հարձակում է ձեռնարկել Գազայի հատվածի վրա և վերջին երկու ամիսների ընթացքում այս հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 17 հազար մարդ, իսկ ԱՄՆ-ն, Անգլիան ու Կանադան կանգնած են եղել այս ռեժիմի կողքին։

Պիտակ