Իրանի նախագահն արձագանքել է Գազայի հատվածում հրադադարի մասին բանաձեւի վրա դրված վետոյին
(last modified Sun, 10 Dec 2023 14:23:26 GMT )
Դեկտեմբեր 10, 2023 17:53 Asia/Tehran
  • Իրանի նախագահն արձագանքել է Գազայի հատվածում հրադադարի մասին բանաձեւի վրա դրված վետոյին

Արձագանքելով Գազայի հատվածում հրադադարի մասին բանաձեւի վրա դրված վետոյին՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը գրել է. -«ԱՄՆ-ն ​​Գազայում կանանց ու երեխաների սպանության ամենագլխավոր աջակիցն է»։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին «X»-ի իր միկրոբլոգում արձագանքելով  ԱՄՆ-ի կողմից Գազայի հատվածում  անհապաղ հրադադար հաստատելու մասին  բանաձևի վրա դրված վետո դնելու  ԱՄՆ հակամարդկային քայլին, գրել է,- «ԱՄՆ-ն  ​​ցույց տվեց, որ  ինքը Գազայի անմեղ կանանց ու երեխաների  դաժան սպանության ամենագլխավոր աջակիցն է»։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հավելել է. «Չնայած Պաղեստինում սիոնիստների ռազմական հանցագործությունները դադարեցնելու համաշխարհային պահանջին, Միացյալ Նահանգները, Անվտանգության խորհրդում հրադադարի մասին բանաձևի վրա վետո դնելով, ապացուցեց, որ  ինքը այս պատերազմի և հանցագործությունների բուն պատճառն է, և Իսրայելի կողմից իրականացվող զանգվածային սպանության մեքենայի վառելիքը»։ 

Տեղական ժամանակով ուրբաթ երեկոյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում քվեարկության դրվեց Արաբական Միացյալ Էմիրությունների առաջարկած բանաձևը, որին կողմ են քվեարկել 15 անդամներից 13-ը: ԱՄՆ-ն վետո է դրել բանաձևի վրա, իսկ Բրիտանիան ձեռնպահ է մնացել: Բանաձեւի այս նախագիծը պահանջում էր «անհապաղ մարդասիրական հրադադար» հաստատել։