Իրանի աևմուտքում անցկացվել են ԻՀՊԿ ցամաքային ուժերի զորավարժությունները
Իրանի Քերմանշահ նահանգի Ղասրե Շիրին ընդհանուր տարածքում անցկացվել են ԻՀՊԿ ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժությունները, որոնց ընթացքում իրականացվել են՝ անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների, հակահեղափոխական խմբավորումների և թաքֆիրականների դեմ պայքարի գործողություններ: Զորավարժությունների ընթացքում ցամաքային ուժերի ստորաբաժանումներն իրականացրել են տարբեր գործողությորւններ՝ օգտվելով նոր հնարավորություններից:
ԻՀՊԿ ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադի գենեալ Մոհամմադ Փաքփուրն ասել է. «Տարածաշրջանը և աշխարհը մշտապես ենթարկվում են իմպերիալիստական, հեգեմոն և տոտալիտար քաղաքականության ազդեցությանը, ինչի հետևանքներից է կազմակերպված ահաբեկչական խմբավորումների ձևավորումն ու տարածումը: Հետևաբար անվտանգության պաշտպանները պետք է պատրաստ լինեն նման սպառնալիքներին դիմակայելու համար»: