Իրանի դիրքորոշումը Բաքվի և Երևանի միջև վերջերս կայացած համաձայնության վերաբերյալ
Իրանի Իսլամական Հանրապետությունը, ողջունելով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և գերիների փոխանակման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունները, դա համարեց խաղաղության հասնելու կառուցողական և ողջունելի քայլ:
Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման և գերիների փոխանակման վերջին պայմանավորվածության վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին ասաց.- Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը վստահության ամրապնդման ուղղությամբ փոխադարձ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ, ներառյալ կալանավորված զինվորականների և այլ անձանց ազատ արձակումը, և դա համարում ենք կառուցողական, դրական և ողջունելի քայլ խաղաղության համաձայնության հասնելու նպատակով վստահություն առաջացնող գործողությունները շարունակելու երկու երկրի պայմանանվորվածության ուղղությամբ։
Երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում անդրադառնալով Իրանի և Ռուսաստանի միջև տարբեր ոլորտներում աճող համագործակցությանը, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է․- Երկու երկրների միջև բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, և երկու երկրների միջև համագործակցությունը շոշափելի աճ է գրանցել տարբեր տնտեսական, առևտրային և մշակութային ոլորտներում։
Քանանին նշել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը վերջին 9 ամսում աճել է ավելի քան 20%-ով, ինչը վկայում է երկու երկրի լավ գործունեության մասին։
Նրա խոսքով, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ վերջերս Ռուսաստան կատարած այցի ընթացքում ուսումնասիրվել է Հյուսիս-Հարավ միջանցքը, որը երկու երկրների տարանցիկ և առևտրային կարևոր նախագիծ է։
Իր ելույթի մեկ այլ բաժնում, Թեհրանի եւ Մոսկվայի հարաբերությունների մասին Սիոնիստական ռեժիմի վարչապետի հայտարարություններին հակադարձելով Քանանին ասել է.- Տարածաշրջանի բարեկամ երկրների հետ Իրանի հարաբերություններում առանձին կողմերի հայտարարություններին մենք ուշադրություն չենք դարձնում, և այդ հայտարարություններն ազդեցություն չեն ունենա հարաբերությունների խորացման վրա։
Գազայի գոտում պատերազմի ապագայի մասին, Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է․- Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Պաղեստինի ժողովուրդը միակ կողմն է, որն իրավունք ունի և կարող է որոշել իր ճակատագիրը և ընտրել իր երկրի իշխանությունը։
Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է․- Մենք ոչ թե գաղափար ենք առաջարկել Պաղեստինի ժողովրդի համար, այլ առաջարկել ենք ճգնաժամի լուծման ժողովրդավարական լուծում, որը գրանցվել է ՄԱԿ-ում։ Մյուսներն իրավունք չունեն իրենց միակողմանի պահանջները պարտադրել Պաղեստինի ժողովրդին։