Իրանը պատրաստակամություն է հայտնել՝ օգնելու հարեւան երկրներին օդային երթեւեկությունը վերահսկելու հարցում
https://parstoday.ir/hy/news/iran-i210610-Իրանը_պատրաստակամություն_է_հայտնել_օգնելու_հարեւան_երկրներին_օդային_երթեւեկությունը_վերահսկելու_հարցում
Իրանի օդանավակայանների և օդային նավագնացության ընկերության օդային երթևեկության վերահսկման բաժնի գլխավոր տնօրենը հայտարարել է ընկերության պատրաստակամության մասին՝ ուսումնական ծառայություններ մատուցել հարևան երկրների կարգավարներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2023 12:49 Asia/Tehran
  • Իրանը պատրաստակամություն է հայտնել՝ օգնելու հարեւան երկրներին օդային երթեւեկությունը վերահսկելու հարցում

Իրանի օդանավակայանների և օդային նավագնացության ընկերության օդային երթևեկության վերահսկման բաժնի գլխավոր տնօրենը հայտարարել է ընկերության պատրաստակամության մասին՝ ուսումնական ծառայություններ մատուցել հարևան երկրների կարգավարներին։

Ահմեդ Նիքնամն ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության թռիչքների կառավարման մասնագետների գիտական ​​կարողությունների և աշտարակի ու ռադարի 3D սիմուլյատորների առկայության շնորհիվ հնարավոր է ուսումնական ծառայություն մատուցել այլ երկրներին, հատկապես հարևան երկրներին։

Նիքնամը հավելել է, որ այս կապակցությամբ Իրանը ներկայումս դասընթացներ է անցկացնում 67 սիրիացի կարգավարների համար։ Այս դասընթացները Իրանում անցկացվում են արդեն 10-րդ տարին անընդմեջ և դասընթացների շարունակվելը վկայում է դասընթացի բարձր որակի մասին։