Թեհրանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդն այցելել է ԻԻՀ բանակի ցուցահանդես
Իրանում մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի ռազմական կցորդներն, այսօր առավոտյան այցելել են բանակի շտաբում կազմակերպված ԻԻՀ բանակի ցուցահանդես։
Ցուցահանդեսին մասնակցել են Հայաստանի, Գերմանիայի, Թուրքմենստանի, Չինաստանի, Ալժիրի, Բրազիլիայի, Ուկրաինայի, Սլովակիայի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրաքի, Հարավային Կորեայի, Հյուսիսային Կորեայի, Բուլղարիայի, Օմանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Չեխիայի, Վիետնամի, Սիրիայի, Պակիստանի, Հունաստանի ռազմական կցորդները:

Երիտասարդ մասնագետների և գիտնականների ջանքերի շնորհիվ Իրանը կարողացել է ռազմական մեծ առաջընթացի հասնել, և այսօր կառուցում է տարբեր, այդ թվում՝ թևավոր, հիպերձայնային և բալիստիկ հրթիռներ։
Իրանն ունի ամենամեծ և ամենաբարդ հրթիռային զինանոցը Մերձավոր Արևելքում, որոնք գտնվում են ստորգետնյա տարածքներում և լեռների մեջ, սովորաբար 500 մետր խորության վրա, այնպես որ նույնիսկ ամենահզոր ռումբերը չեն կարող դրանց թիրախավորել:
Իրանի հրթիռները կարող են թիրախավորել Բալկանների սիրտը Արևելյան Եվրոպայում։ Ժամանակի ընթացքում հրթիռների հեռահարությունը և ավերիչ ուժը զգալիորեն աճել է։