ԻԻՀ ԱԳ նախարարը հանդիպել է Քուվեյթի նոր էմիրի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i210958-ԻԻՀ_ԱԳ_նախարարը_հանդիպել_է_Քուվեյթի_նոր_էմիրի_հետ
Հարևանների հետ հարաբերությունների ամրապնդման քաղաքականության շրջանակներում, ԻԻՀ ԱԳ նախարարը, Քուվեյթ կատարած այցի ընթացքում, հանդիպել է այդ երկրի նոր էմիրի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2023 06:16 Asia/Tehran

Հարևանների հետ հարաբերությունների ամրապնդման քաղաքականության շրջանակներում, ԻԻՀ ԱԳ նախարարը, Քուվեյթ կատարած այցի ընթացքում, հանդիպել է այդ երկրի նոր էմիրի հետ։

Քուվեյթի նոր էմիր շեյխ Մեշալ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահի հետ կիրակի օրը կայացած հանդիպմանն Ամիր Աբդոլլահյանը վերջինիս է փոխանցել Իրանի նախագահի, ժողովրդի և կառավարության ցավակցությունները՝ նախկին էմիրի մահվան կապակցությամբ, շնորհավորել   նոր էմիրի ընտրության կապակցությամբ, ինչպես նաև ընդգծել ԻԻՀ աջակցությունը Քուվեյթին։
Ամիր Աբդուլլահյանն ընդգծել է, որ Իրանի և Քուվեյթի հարաբերությունները դրական են և հույս հայտնել, որ նոր էմիրի կառավարման շրջանում դրանք էլ ավելի կընդլայնվեն։
Քուվեյթի նոր էմիր Մեշալ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահը ողջույններ է փոխանցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին, բարձր գնահատել  ցավակցական ուղերձը: Նա նշել է, որ իր երկրի ԱԳ նախարարին և կառավարության մյուս անդամներին հանձնարարել է ավելի ակտիվ ջանքեր գործադրել երկու երկրների  հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ։