Իրանում բողոքի ցույց է կայացել՝ Համիդ Նուրիի գործով կայացված դատավճռի դեմ
Դեկտեմբեր 21, 2023 10:00 Asia/Tehran
Թեհրանում Շվեդիայի դեսպանատըան դիմաց կայացած հավաքի մասնակիցները դատապարտել են Համիդ Նուրիի գործով կայացված վճիռը:
Բողոքի ցույցի մասնակիցները վանկարկել են Շվեդիայի դատարանի որոշումը դատապարտող կարգախոսներ և պահանջել անհապաղ ազատ արձակել Համիդ Նուրին։
Ակցիայի ավարտին տարածված հայտարարության մեջ ասվում է. «Դատապարտում ենք Շվեդիայի կառավարության և իշխանությունների հանցավոր պահվածքը Իրանի քաղաքացու նկատմամբ, որը որպես պատանդ է պահվում այդ երկրում: Շվեդիայի կառավարությանը հորդորում ենք զերծ մնալ իր ժողովրդի հարկերի հաշվին ահաբեկչական խմբավորումներին աջակցելուց և անհապաղ ազատ արձակել Իրանի քաղաքացուն»:
Պիտակ