Ամիր Աբդուլլահյանը կարևորել է Թեհրանի եւ Անկարայի միջեւ երկկողմ համագործակցության ընդլայնումը
https://parstoday.ir/hy/news/iran-i211202-Ամիր_Աբդուլլահյանը_կարևորել_է_Թեհրանի_եւ_Անկարայի_միջեւ_երկկողմ_համագործակցության_ընդլայնումը
Իրանի արտաքին գործերի նախարարը երկկողմ հարաբերությունների լուրջ օրակարգ է որակել Թեհրանի և Անկարայի միջև էներգետիկայի, տրանսպորտի, ներդրումների և սահմանային առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2023 12:18 Asia/Tehran
  • Ամիր Աբդուլլահյանը կարևորել է Թեհրանի եւ Անկարայի միջեւ երկկողմ համագործակցության ընդլայնումը

Իրանի արտաքին գործերի նախարարը երկկողմ հարաբերությունների լուրջ օրակարգ է որակել Թեհրանի և Անկարայի միջև էներգետիկայի, տրանսպորտի, ներդրումների և սահմանային առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը։

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հինգշաբթի օրը, Թեհրանում հանդիպել է Թուրքիայի փոխարտգործնախարար Ահմեդ Յըլդըզի հետ։ Անդրադառնալով երկու հարևան երկրների բարեկամական և բարձր մակարդակի հարաբերություններին և բոլոր ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման համար երկու երկրների նախագահների լուրջ կամքին, Աբդոլլահյանն ընդգծել է երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների խթանման նպատակով առկա մեխանիզմների, այդ թվում՝ քաղաքական խորհրդատվական հանձնախմբի, համատեղ տնտեսական հանձնաժողովի և մասնագիտական ​​աշխատանքային խմբերի գործունեությանը հետամուտ լինելու անհրաժեշտությունը։ 

Ամիր Աբդոլլահյանը երկկողմ հարաբերությունների լուրջ օրակարգ է որակել երկու երկրների միջև էներգետիկայի, տրանսպորտի, ներդրումների և սահմանային առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը։

Իրանի Արտաքին գործերի նախարարը նաև ընդգծել է ավելի մեծ համագործակցության անհրաժեշտությունը՝ Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները հնարավորինս արագ դադարեցնելու համար։

Անդրադառնալով Պաղեստինի հարցում Իրանի և Թուրքիայի համագործակցության կարևորությանը, Թուրքիայի  փոխարտգործնախարար Ահմեդ Յըլդըզը ներկայացրել է Թուրքիայի արտգործնախարարի ջանքերը իսլամական երկրների շփման խմբի շրջանակներում՝ անհապաղ դադարեցնելու Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները։ Թուրքիայի փոխարտգործնախարարն ընդգծել է, որ իր երկիրը վճռակամ է զարգացնել երկկողմ հարաբերությունները և վերացնել տնտեսական համագործակցությունը խթանելու և երկու երկրների միջև առևտրի ծավալների ավելացման խոչընդոտները, ինչպես նաև հնարավորինս օգուտ քաղել հարևանության հնարավորությունից։