Իրանում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/iran-i211264-Իրանում_ՌԴ_գործերի_ժամանակավոր_հավատարմատարը_կանչվել_է_ԱԳՆ
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Թեհրանում ՌԴ դեսպանի բացակայության պայմաններում, այդ երկրի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ և նրան է փոխանցվել ԻԻՀ բողոքը՝ Մարոկկոյում կայացած արաբա-ռուսական համագործակցության ֆորումի 6-րդ նստաշրջանի հայտարարության մեջ պարունակվող անհիմն պնդումների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2023 06:36 Asia/Tehran
  • Իրանում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Թեհրանում ՌԴ դեսպանի բացակայության պայմաններում, այդ երկրի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ և նրան է փոխանցվել ԻԻՀ բողոքը՝ Մարոկկոյում կայացած արաբա-ռուսական համագործակցության ֆորումի 6-րդ նստաշրջանի հայտարարության մեջ պարունակվող անհիմն պնդումների կապակցությամբ:

Հանդիպմանն ԻԻՀ ԱԳՆ Պարսից ծոցի բաժնի գլխավոր տնօրենի օգնականը, հիշեցնելով երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունը՝ որպես երկրների միջև հարաբերություններում հայտնի և հիմնարար սկզբունքներից մեկը, նշել է, որ Պարսից ծոցում գտնվող երեք կղզիներն Իրանի անբաժանելի մասնիկն են և Թեհրանն անընդունելի է համարում այս կապակցությամբ ցանկացած այլ պնդում:

Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարն ընդգծել է, որ ԻԻՀ կառավարության բողոքները հնարավորինս արագ կփոխանցի իր երկրի իշխանություններին։