Թեհրանի հայոց թեմի առաջնորդը դատապարտել է Գազայում սիոնիստների վայրագ հանցագործությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i211278-Թեհրանի_հայոց_թեմի_առաջնորդը_դատապարտել_է_Գազայում_սիոնիստների_վայրագ_հանցագործությունները
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսյանը տարածել է հաղորդագրություն, որում դատապարտել է Գազայում սիոնիստների կողմից իրականացվող վայրագ հանցագործությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2023 13:01 Asia/Tehran
  • Թեհրանի հայոց թեմի առաջնորդը դատապարտել է Գազայում սիոնիստների վայրագ հանցագործությունները

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսյանը տարածել է հաղորդագրություն, որում դատապարտել է Գազայում սիոնիստների կողմից իրականացվող վայրագ հանցագործությունները:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է․

Մտահոգությամբ եւ սրտի խորը կսկիծով հետեւում ենք Պաղեստինի ժողովրդի դեմ սիոնիստական վարչակարգի կողմից իրականացվող աննախադեպ վայրագություններին։

Այսօր Գազայի հատվածում տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն եւ մարդկության դեմ հանցագործություն, որի անտեսումն ու դրա նկատմամբ անտարբեր մոտեցումը հակասում է բոլոր Աստվածային կրոնների ուսուցումներին եւ ցուցմունքներին։ Անշուշտ այդ հանցագործություններն անտեսողները յուրովի հանցակցում են ոճրագործներին, որի համար էլ պատասխանատու են Աստծո դատաստանի, արդարամիտ մարդկության արթուն խղճի եւ պատմության առջեւ։

Որպես ցեղասպանության արհավիրքն ապրած ժողովրդի ներկայացուցիչներ, կոչ ենք անում աշխարհի բոլոր հավատացյալներին, ազատամիտ ու արդարամիտ մարդկությանը համախմբելու բոլոր ջանքերը կասեցնելու համար Գազայի հատվածում տեղի ունեցող աղետը։ Յուրաքանչյուր վայրկյանի վատնումը եւ կորուստը կարող է անվերադարձ հետեւանքներ ունենալ ճիշտ այնպես, ինչպես դա տեղի ունեցավ Արցախում, որի արդյունքում ավելի քան 120 հազար արցախահայեր ստիպված եղան լքել իրենց պատմական հայրենիքն ու տարագրվել։

Զգում ենք դառնությունն եւ կսկիծը Պաղեստինի ժողովրդի եւ խորապես զորակցում ու ցավակցում ենք Պաղեստինի ազնիվ եւ մարտունակ ժողովրդին:

Աղոթարար՝ 

Սեպուհ Արք. Սարգսյան

Առաջնորդ Թեհրանի հայոց թեմի