Իրան՝ միաստվածական կրոնների խաղաղ համակեցության մոդել
Դեկտեմբերի 25-ին կաթոլիկ և բողոքական եկեղեցիները նշում են Քրիստոսի ծնունդը։ Հազարամյա մշակույթ և քաղաքակրթություն ունեցող Իրանն այսօր համարվում է միաստվածային կրոնների խաղաղ գոյակցության մոդել: Իրանը մեծ ուշադրություն է դարձնում աստվածային կրոններին և դա հայտնի է բոլորին:
Թեև ԻԻՀ պաշտոնական կրոնն իսլամն է, հասարակության հասունության շնորհիվ, երկրում բոլոր կրոնների ներկայացուցիչներն ապրում են ազատ, ինչը վկայում է այն մասին, որ իսլամ կրոնն ընդունում է բոլոր փոքրամասնություններին:
Կրոնական փոքրամասնությունների ներկայությունը պատիվ է անվտանգության, կրոնական ազատության հարցում և մոդել աշխարհի համար, իսկ միաստվածային կրոնների համակեցությունը պատմության ընթացքում Իրանի ներառական մշակույթի և հնագույն ինքնության եզակի օրինակ է։
Միաստվածական կրոնների ոլորտում Իրանի Իսլամական հեղափոխության ձեռքբերումները նույնպես եզակի են եղել իրենց տեսակի մեջ, և կրոնագետները կարծում են, որ այս հեղափոխությունը ակտիվացրել է աստվածային կրոններն աշխարհում, և այս ժամանակաշրջանի մտքերն ու գաղափարները համերաշխություն են հաստատել միաստվածական կրոնների և Իսլամական Հանրապետության համակարգի միջև:
Փոքրամասնությունների ներկայացուցիչ նահատակների, վետերանների և ազատամարտիկների ընտանիքների հետ ԻԻՀ գերագույն առաջնորդի հանդիպումները միաստվածայի կրոնների հետևորդների նկատմամբ Իսլամական Հանրապետության հարգանքի խորհրդանիշն են: Ուստի այս կրոնների հետևորդների նկատմամբ համակարգի անկեղծ վերաբերմունքը հասարակության գոյակցության դրական մոդել է:
Կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներն Իրանում ապրում են խաղաղության և հանգստության պայմաններում, մինչդեռ արևմտյան հասարակություններում այս կրոնների դեմ բռնությունը ակնհայտ է բոլորի համար: Իրանի մոդելը միաստվածական կրոնների հետևորդների միջև խաղաղ գոյակցությունն ու փոխազդեցությունն է:
Փորձագետները կարծում են, որ հեղափոխությունից հետո Իրանը մշտապես հիմք է ստեղծել միաստվածական կրոնների միջև եղբայրության համար, ոիստի կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները լուրջ գործունեություն են ծավալում քաղաքական, սոցիալական և մշակութային ոլորտներում:
Այն, որ այսօր Սահմանադրությամբ ճանաչվել են կրոնական փոքրամասնությունների իրավունքները, համարվում է Իսլամական Հանրապետության ձեռքբերումներից և հպարտանալու առիթ է: Միաստվածական կրոնների ներկայացուցիչներն արժանանում են համակարգի արդար վերաբերմունքին, և ազատորեն իրականացնում են իրենց կրոնական արարողությունները, նշում են տոները, այցելում են սրբազան վայրեր, այդ թվում՝ եկեղեցիներ ու տաճարներ: Նրանք ունեն բոլոր իրավունքները, որ ունեն իրենց մյուս համերկրացիները:
Թեհրանի Սուրահ համալսարանի դասախոս Սեյեդ Մոհսեն Միրթալեբին, ԻՌՆԱ-ի հետ զրույցում, Իրանում միաստվածական կրոնների համակեցության մասին ասել է. «Այս տարիների ընթացքում ապացուցվել է, որ Իրանի ժողովրդի միջև առկա է խաղաղ գոյակցությունը և իրանական հարուստ մշակույթի շնորհիվ, բոլոր կրոնների հետևորդները հասարակության մեջ խաղաղ համակեցություն ունեն»:
Անդրադառնալով հին ժամանակներից մինչև մեր օրերն Իրանում քրիստոնեության, հուդայականության և զրադաշտականության ներկայությանը, Միրթալեբին ասել է. «Մի քանի տարի առաջ ես Աբադանի պատերազմական գոտում էի: Մի օր ականատես եղա մի հետաքրիքր տեսարանի՝ եկեղեցին և մզկիթը կանգնած էին կողք կողքի: Երբ մզկիթն ու եկեղեցին միասին են, սա ցույց է տալիս այս երկրում կրոնների և կրոնական փոքրամասնությունների մտերմությունն ու համակեցությունը»:
Աղբյուր՝ ԻՌՆԱ