Իրանը Գազայում տասնյակ վավերագրական ֆիլմեր է նկարահանում
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության կազմակերպության ղեկավարն ասել է. -Գազայի ժողովրդի դիմադրությունը, քաջությունն ու իրավազրկվածությունը ցույց տալու համար Գազայի հատվածում այժմ տասնյակ վավերագրական ֆիլմեր են արտադրվում:
Փեյման Ջեբելին «Վահդաթ» դահլիճում Գազային նվիրված պոեզիայի երեկոյի ժամանակ հավելել է. -«Գազայի ազատագրումը հեռու չէ, և մենք տոնելու ենք պաղեստինցիների հաղթանակը»։
Դատապարտելով Գազայում Իսրայելի հանցագործությունները՝ Ջեբելին ընդգծել է.-Տխրության և համբերության հետևում Պաղեստինի հաղթանակի և ազատագրման հույսն է»։
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության կազմակերպության ղեկավարը նաև ասաց. -«Ազգային լրատվամիջոցը մեծ պարտականություն ունի պատկերելու Գազայի ժողովրդի քաջությունը, դիմադրությունը և իրավազրկվածությունը»: