Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագիր է ստորագրվել
https://parstoday.ir/hy/news/iran-i211370-Իրանի_և_ԵԱՏՄ_ի_միջև_ազատ_առևտրի_համաձայնագիր_է_ստորագրվել
Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարարի և ԵԱՏՄ անդամ հինգ երկրների պաշտոնյաների ներկայությամբ այսօր (երկուշաբթի՝ դեկտեմբերի 25-ին) ստորագրվել է այս միության հետ ազատ առևտրի համաձայնագիրը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2023 14:44 Asia/Tehran
  • Իրանի և  ԵԱՏՄ-ի  միջև ազատ առևտրի համաձայնագիր է ստորագրվել

Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարարի և ԵԱՏՄ անդամ հինգ երկրների պաշտոնյաների ներկայությամբ այսօր (երկուշաբթի՝ դեկտեմբերի 25-ին) ստորագրվել է այս միության հետ ազատ առևտրի համաձայնագիրը։

ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի և Հայաստանի միջև, որի հիմնադրման մասին պայմանագիրը ստորագրվել է 2014 թվականի մայիսի 29-ին։

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության փոխտնօրեն Սեյյեդ Մոհամմադ Սադեղ Ղանադզադեն ասել է. -«Ավելի քան 3 տարի և ավելի քան 30 փուլ բանակցություններից հետո այսօր ստորագրվել է Իրանի և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վերջնական փաստաթուղթը։ Ստորագրումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում»։

Ղանադզադեի խոսքով՝ այս համաձայնագիրը ուժի մեջ կմտնի ստորագրող երկրների խորհրդարաններում հաստատվելուց հետո։ Այս համաձայնագրի գործադրմամբ Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջեւ առեւտրային ապրանքների 87 տոկոսի սակագինը կզրոյանա։

Այս համաձայնագիրը Իրանի առաջին բազմակողմ ազատ առևտրի համաձայնագիրն է, և որի  ուժի մեջ մտնելով,  կանխատեսվում  է,  առաջիկա հինգ տարում Իրանի առևտուրն այս միության անդամ երկրների հետ կարող է հասնել 18-20 միլիարդ դոլարի։

Ավելի վաղ Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարար Աբբաս Ալի Աբադին ասել է,որ Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի մշտական ​​համաձայնագրի ստորագրումը նոր էջ կբացի  իրանցի արդյունաբերողների և գործարարների համար, ընդորում այս կերպ կարելի է մուտք գործել մեծ շուկա:


Ալի Աբադին Սանկտ Պետերբուրգում Իրանի և Եվրասիական տնտեսական միության  միջև ազատ առևտրի համաձայնագրի  կարևորության և տարբեր  ասպեկտների վերաբերյալ նշել է,-«Առևտրի զարգացումը կարող է  թափ հաղորդել երկրների քաղաքական և սոցիալական հարաբերություններին»։

Ավելի վաղ Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյման Փաքը նշելով, որ Հայաստանը հարմար երթուղի  և հնարավորություն է եվրասիական շուկաներին հասանելիություն ունենալու  և ռուսական շուկայում ներկա գտնվելու համար,  ասել է. «Երևանը ցանկություն  է հայտնել,որ իրանական կողմը կարողանա ապահովել այնպիսի պայմաններ,որպեսզի Եվրասիական երկրները Հայաստանի միջանցքով կարողանան մուտք գործել Բանդար Աբբաս և Պարսից ծոց և այնտեղից էլ կարողանան ակտիվացնել հյուսիս-ահարվա միջանցքը և տարանցիկ երթուղին, ինչն ընդառաջվել է Իրանի կողմից և այս ոլորտում ներկայացվել են  առաջարկներ ու մեխանիզմներ»։։