Չնայած պատժամիջոցներին, Իրանի նավթի վաճառքը ռեկորդներ է սահմանել
Դեկտեմբեր 25, 2023 14:54 Asia/Tehran
Զեկույցները վկայում են իրանական նավթի ռեկորդային վաճառքի մասին՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին։
Իրանի Իսլամական խորհրդարանի ծրագրի և բյուջետային հանձնաժողովի անդամ Բեհրուզ Մոհեբի Նաջմաբադին ասել է.-«Այաթոլլահ Ռայիսիի կառավարության գործունեության սկզբում երկրի նավթի վաճառքը կազմում էր օրական 400,000 բարել, սակայն օգտագործելով հարևան երկրների և Շանհայի համագործակցության կազմակերպությում, BRICS-ի խմբում կամ տարածաշրջանային դաշինքներում իր հատուկ դաշնակիցների կարողությունները, այսօր Իրանի հում նավթի վաճառքը գերազանցել է օրական 1,5 մլն բարելը»։
Իրանի խորհրդարանի այս պաշտոնյայի խոսքով՝ այս համատեքստում նավթագազային հատվածի տնտեսական աճը ռեկորդներ է գերազանցում։