Ամիր Աբդոլլահյանը Կարևորել է Սիրիայի ինքնիշխանության նկատմամբ Իրանի աջակցությունը
Սիրիայի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ, Իրանի արտգործնախարար՝ Ամիր Աբդոլլահյանը Կարևորել է Սիրիայի ինքնիշխանության նկատմամբ Իրանի աջակցությունը։
Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Մեղդադը, ով այցելել էր Իրան՝ մասնակցելու Պաղեստինի հարցով Թեհրանի միջազգային համաժողովին, այսօր (երկուշաբթի) Թեհրանից մեկնելուց առաջ հանդիպեց և զրուցեց Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։
Այս հանդիպմանը, իր գոհունակությունը հայտնելով Սիրիայում անվտանգության և կայունության ամրապնդման գործընթացի կապակցությամբ, Աբդոլլահյանն ընդգծեց Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը Սիրիայի բոլոր տարածքներում այս երկրի կառավարության ինքնիշխանության նկատմամբ։
Այս հանդիպմանը, բարձր գնահատելով Սիրիայի դիրքորոշումները Գազայի և Պաղեստինի ներկայիս զարգացումների վերաբերյալ, Աբդոլլահյանն ընդգծեց.- Իրանի Իսլամական Հանրապետությունը և Սիրիան ընդհանուր տեսակետ ունեն Պաղեստինում Սիոնիստական ռեժիմի ռազմական հանցագործությունների և ցեղասպանության անհապաղ դադարեցման անհրաժեշտության վերաբերյալ:
Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Մեղդադը նույնպես բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության նախաձեռնությունը Պաղեստինի վերաբերյալ Թեհրանի միջազգային համաժողովի անցկացման հարցում և ասել ․- Այս գագաթնաժողովում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի ելույթում արտահայտված տեսակետները նույնպես Սիրիայի տեսակետներն են, և Սիրիայի կառավարությունը լիովին հավանություն է տալիս դրանց։