Ամիր Աբդոլլահյան․ Թել Ավիվը պետք է սպասի կոշտ հետհաշվարկին
https://parstoday.ir/hy/news/iran-i211384-Ամիր_Աբդոլլահյան_Թել_Ավիվը_պետք_է_սպասի_կոշտ_հետհաշվարկին
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Սիրիայում Իրանի գլխավոր ռազմական խորհրդականներից մեկի՝ գեներալ Սեյեդ Ռեզի Մուսավիի նահատակության կապակցությամբ հղած ուղերձում ընդգծել է, որ Թել Ավիվը պետք է սպասի կոշտ հետհաշվարկին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 26, 2023 07:04 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան․ Թել Ավիվը պետք է սպասի կոշտ հետհաշվարկին

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Սիրիայում Իրանի գլխավոր ռազմական խորհրդականներից մեկի՝ գեներալ Սեյեդ Ռեզի Մուսավիի նահատակության կապակցությամբ հղած ուղերձում ընդգծել է, որ Թել Ավիվը պետք է սպասի կոշտ հետհաշվարկին։

«X» սոցիալական ցանցի (նախկին Twitter) իր օգտահաշվում Ամիր Աբդալլահյանը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքար մղող իրանցի խորհրդական գեներալ Սեյեդ Ռեզի Մուսավիի նահատակության կապակցությամբ  իր անկեղծ ցավակցությունն է հայտնել նրա հարազատներին և Իրանի ու Սիրիայի ժողովրդին։

Իրանի արտգործնախարարն ասել է․- Այս պատվավոր նահատակը երկար տարիներ քաջաբար կռվել է նահատակ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի կողքին՝ ապահովելու Իրանի և տարածաշրջանի անվտանգությունն ահաբեկիչների դեմ:

Աբդոլլահյանը նշել է, որ  Թել Ավիվը պետք է սպասի կոշտ հետհաշվարկին։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ջոկատի խորհրդականներից գեներալ Սեյյեդ Ռեզի Մուսավին, ով ակտիվ գործունեություն է ծավալել Սիրիայում դիմադրությանն աջակցելու ոլորտում, երկուշաբթի օրը նահատակվել է Դամասկոսի Զայնաբիա շրջանի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակման ժամանակ։