Նախագահ Ռայիսին ցավակցական ուղերձ է հղել գեներալ Սեյեդ Ռեզի Մուսավիի նահատակության առիթով
Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ցավակցությունն է հայտնել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի խորհրդականներից մեկի՝ գեներալ Սեյեդ Ռեզի Մուսավիի նահատակության կապակցությամբ։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ջոկատի խորհրդականներից գեներալ Սեյեդ Ռեզի Մուսավին, ով ակտիվ գործունեություն է ծավալել Սիրիայում դիմադրությանն աջակցելու ոլորտում, երկուշաբթի օրը նահատակվել է Դամասկոսի Զայնաբիա շրջանի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակման ժամանակ։
Նախագահ Ռայիսիի ցավակցական ուղերձում ասված է․- Այս խիզախ գեներալը, ով նահատակ գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի զինակից ընկերն էր, նահատակվեց Իսլամական դիմադրության առանցքի խորհրդականի կոչումով՝ Սիրիայում մարգարեի գերդաստանի սրբավայրերի և իսլամական վեհ իդեալների պաշտպանության ճանապարհին և հավերժացրեց իր անունը։
Ռայիսին նշել է, որ անկասկած, այս գործողությունը տարածաշրջանում Սիոնիստական զավթիչ ռեժիմի հիասթափության, անճարակության ու անկարողության ևս մեկ նշան է և անպայման այդ ռեժիմը պատասխան է տալու այս հանցագործության համար: