Նախագահ Ռայիսին ցավակցական ուղերձ է հղել գեներալ Սեյեդ Ռեզի Մուսավիի նահատակության առիթով
https://parstoday.ir/hy/news/iran-i211388-Նախագահ_Ռայիսին_ցավակցական_ուղերձ_է_հղել_գեներալ_Սեյեդ_Ռեզի_Մուսավիի_նահատակության_առիթով
Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ցավակցությունն է հայտնել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի խորհրդականներից մեկի՝ գեներալ Սեյեդ Ռեզի Մուսավիի նահատակության կապակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 26, 2023 08:26 Asia/Tehran
  • Նախագահ Ռայիսին ցավակցական ուղերձ է հղել գեներալ Սեյեդ Ռեզի Մուսավիի նահատակության առիթով

Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ցավակցությունն է հայտնել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի խորհրդականներից մեկի՝ գեներալ Սեյեդ Ռեզի Մուսավիի նահատակության կապակցությամբ։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ջոկատի խորհրդականներից գեներալ Սեյեդ Ռեզի Մուսավին, ով ակտիվ գործունեություն է ծավալել Սիրիայում դիմադրությանն աջակցելու ոլորտում, երկուշաբթի օրը նահատակվել է Դամասկոսի Զայնաբիա շրջանի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակման ժամանակ։

Նախագահ Ռայիսիի ցավակցական ուղերձում ասված է․- Այս խիզախ գեներալը, ով նահատակ գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի զինակից ընկերն էր, նահատակվեց Իսլամական դիմադրության առանցքի խորհրդականի կոչումով՝ Սիրիայում մարգարեի գերդաստանի սրբավայրերի և իսլամական վեհ իդեալների պաշտպանության ճանապարհին և հավերժացրեց իր անունը։

Ռայիսին նշել է, որ անկասկած, այս գործողությունը տարածաշրջանում Սիոնիստական ​​զավթիչ ռեժիմի հիասթափության, անճարակության ու անկարողության ևս մեկ նշան է և անպայման այդ ռեժիմը պատասխան է տալու այս հանցագործության համար: