Սիոնիստները պատասխան են տալու գեներալ Մուսավիի սպանության համար.Իրանի ՊՆ
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարության խոսնակը Սիրիայում իրանցի խորհրդականի նահատակության մասին ասել է,-«Իհարկե, այս հանցագործությունն արժանի է պատժի, և սիոնիստները պատասխան են տալու իրենց գործած հանցանքի համար»։
Բրիգադի գեներալ Ռեզա Թալայի Նիքն այսօր մամուլի ասուլիսում ասել է,-«Իրանցի խորհրդական գեներալ Սեյեդ Ռազի Մուսավիի նահատակությունը ցույց է տալիս ահաբեկչության բնույթը և համարվում է Սիրիայի ինքնիշխանության ակնհայտ խախտում, ինչպես նաև անապահովություն է առաջացնում և կարելի է ասել այն Սիոնիստական ռեժիմի կողմից պատերազմ հրահրելուն ուղղված փորձ է։ Իհարկե, այս հանցագործությունն արժանի է պատժի, և սիոնիստներն ու նրա գործակալները պատասխան են տալու իրենց այս հանցագործության համար»։
Անդրադառնալով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման նահատակ հրամանատար, գեներալ-մայոր Հաջ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության չորրորդ տարելիցին`գեներալ Թալայի Նիքը հայտարարել է. -«Հաջ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցի շեմին ենք: Այս տարիներին Դիմադրությունն օրինակ հանդիսացավ տարածաշրջանում և աշխարհում և օրըստօրե աճեց, և ի հեճուկս համաշխարհային իմպերիալիզմի ցանկության, Դիմադրության ճակատն ավելի մեծացավ, իսկ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի գաղափարն ու ուսմունքը կենդանի են ,և Սոլեյմանիի նահատակությունը. նրանց հաջողություն չբերեց»։
Գեներալ Թալայի Նիքը Գազայի պատերազմը համարել է աշխարհի ամենագլխավոր խնդիրը և ընդգծել.-«Սիոնիստական ռեժիմի ձախողումը բացահայտված է բոլորի համար, և Ալ-Աղսա փոթորիկը, որը Սիոնիստական ռեժիմի տասնամյա հանցագործությունների արդյունքն էր, հաղթեց, և սիոնիստները չեն կարողանում փոխհատուցել ա իրենց կրած ծանր պարտությունը»։
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության խոսնակը հավելել է.-«Պաշտպանության նախարարությունը վերջին 9 ամիսների ընթացքում աշխատել է ավելի քան 1000 հետազոտական նախագծերի վրա, և ամեն ամիս տարբեր ոլորտներում ականատես ենք լինում մի քանի շնորհանդեսների։ Իհարկե, դրանցից ընդամենն միայն մի քանիսին են անդրադառնում լրատվամիջոցներով»։