Ավելի քան 2 մլրդ դոլարի իրանական ապրանքների արտահանում՝ Հայաստանին սահմանակից նահանգի միջոցով
https://parstoday.ir/hy/news/iran-i211410-Ավելի_քան_2_մլրդ_դոլարի_իրանական_ապրանքների_արտահանում_Հայաստանին_սահմանակից_նահանգի_միջոցով
Իրանի հյուսիս-արևմուտքում Հայաստանին սահմանակից Արևելյան Ատրպատական նահանգի մաքսատների վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս նահանգի մաքսատներից արտերկիր, այդ թվում՝ Հայաստան է արտահանվել 2 միլիարդ 24 միլիոն դոլարի ապրանք։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 26, 2023 14:21 Asia/Tehran
  • Ավելի քան 2 մլրդ դոլարի իրանական ապրանքների արտահանում՝ Հայաստանին սահմանակից նահանգի միջոցով

Իրանի հյուսիս-արևմուտքում Հայաստանին սահմանակից Արևելյան Ատրպատական նահանգի մաքսատների վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս նահանգի մաքսատներից արտերկիր, այդ թվում՝ Հայաստան է արտահանվել 2 միլիարդ 24 միլիոն դոլարի ապրանք։

Այս վիճակագրությունը ցույց է տալիս նաև, որ վերջին ութ ամսում այս նահանգի մաքսակետերով ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13 տոկոսով։

Այս ընթացքում Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի մաքսատների միջոցով արտահանման հիմնական ապրանքներն են եղել տարբեր տեսակի պողպատի ամրանները, նավթաքիմիական արտադրանքները (ստիրոլի պոլիմերները), ձյութը և պղնձե մետաղալարերը, որոնց մեծ մասն արտահանվել է Հայաստան, Թուրքիա, Իրաք, Ադրբեջան, Ռուսաստան, Վրաստան, Բուլղարիա, ԱՄԷ, Աֆղանստան և Պակիստան։

Արևելյան Ատրպատական նահանգի մաքսակետերից ներմուծվող հիմնական ապրանքներն են եղել ոսկու ձուլակտորները, ճանապարհաշինական մեքենաների առանձին մասերը, որոնք հիմնականում ներմուծվել են Թուրքիայից, ԱՄԷ-ից, Չինաստանից, Գերմանիայից, Հարավային Կորեայից, Իտալիայից, Ավստրիայից, Ռուսաստանից, Բրազիլիայից և Վրաստանից։