ԻԻՀ նախագահն այցելելու է Թուրքիա երկկողմ հարաբերություններն ընդլայնելու նպատակով
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը այցելելու է Անկարա՝ Թուրքիայի նախագահի հետ հանդիպելու և խորհրդակցելու և երկկողմ հարաբերություններն ընդլայնելու նպատակով։
Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանիի խոսքով՝ Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի այցը Թուրքիա տեղի կունենա 2024 թվականի հունվարի առաջին շաբաթվա ընթացքում։
Բաղերի Քանին, անդրադառնալով Թուրքիայի փոխարտգործնախարար Ահմեդ Յըլդըզի Իրան կատարած այցին և իր իրանցի գործընկերոջ և Իրանի արտգործնախարարի հետ ունեցած բանակցություններին, ասել է. «Մենք լայն հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ»։
Իրանի և Թուրքիայի միջև երկարաժամկետ համագործակցության համապարփակ պլանը, սոցիալական ապահովության և սպորտի զարգացման, փոքր տնտեսական ձեռնարկություններին աջակցության, ռադիո-հեռուստատեսության համագործակցության և Իրանի ներդրումների, տնտեսական ու տեխնիկական օգնության կազմակերպության և Թուրքիայի նախագահության ներդրումների գրասենյակի միջև համագործակցության մասին փաստաթղթերն ու փոխըմբռնման հուշագրերը ստորագրվել են երկու երկրների պաշտոնյաների կողմից։
Իրանի և Թուրքիայի նախագահների բանակցություններում քննարկվելու են միջազգային և արևմտյան Ասիայի զարգացումները, այդ թվում՝ Կովկասի և Գազայի հարցերը։