Եվրասիայի համաձայնագիրը հիանալի հնարավորություն է իրանական արտադրանքի արտահանման համար
https://parstoday.ir/hy/news/iran-i211438-Եվրասիայի_համաձայնագիրը_հիանալի_հնարավորություն_է_իրանական_արտադրանքի_արտահանման_համար
Իրանի հանքարդյունաբերության և առևտրի փոխնախարարը և Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարն ընդգծել է, որ Եվրասիական միության հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը մեծ հնարավորություն է Իրանից ավելացված արժեքով, գիտելիքահենք ու արդյունաբերական ապրանքները՝ այս միության անդամ երկրներ արտահանելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2023 12:55 Asia/Tehran
  • Եվրասիայի համաձայնագիրը հիանալի հնարավորություն է իրանական արտադրանքի արտահանման համար

Իրանի հանքարդյունաբերության և առևտրի փոխնախարարը և Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարն ընդգծել է, որ Եվրասիական միության հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը մեծ հնարավորություն է Իրանից ավելացված արժեքով, գիտելիքահենք ու արդյունաբերական ապրանքները՝ այս միության անդամ երկրներ արտահանելու համար։

Մեհդի Զեյղամին ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում ասել է, որ 2020 թվականին բոլոր պետական ​​կառույցների և մասնավոր հատվածի համագործակցությամբ սկսած՝ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ երկարատև բանակցությունների արդյունքում մեզ վերջապես հաջողվեց ապրանքների 87 տոկոսը զրոյական սակագների հասցնել։

Զեյղամիի խոսքերով, այս հարցը մեծ հնարավորություն է ընձեռում Իրանից ավելացված արժեքով, գիտելիքահենք ու արդյունաբերական ապրանքները՝ այս միության անդամ երկրներ արտահանելու համար, իսկ Իրանը կարող է, օգտվելով բարիդրացիության, հարևանության և կայուն շուկայի առկայության առավելություններից, իրեն անհրաժեշտ հիմնական ապրանքները ներմուծել այս երկրներից։

Իրանը Շանհայի համագործակցության կազմակերպության մշտական ​​անդամ դառնալուց և 2024 թվականի սկզբից BRICS խմբի անդամ ընդունվելուց հետո, Եվրասիական միության հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը համարվում է այս տարվա ընթացքում ևս մեկ կարևոր քայլ՝ այլ երկրների հետ Իրանի ապրանքաշրջանառությունը զարգացնելու ուղղությամբ։