Իրանի արտգործնախարարը Երևանում. Թեհրանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը, ընդգծելով Թեհրանի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, ասաց, որ նոր տարվա առաջին ամիսներին հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելը։
Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ ասուլիսում Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն իր գոհունակությունն է հայտնել Երևանում իր ներկայության կապակցությամբ՝ ասելով, որ Հայաստանում խաղաղությունը, կայունությունն ու անվտանգությունն հենց այն է, ինչ ցանկանում է Իրանը։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն ասել է. «Հայ գործընկերոջ հետ բանակցություններում մենք լիովին հասկացանք, որ Հայաստանը լրջորեն է տրամադրված տեւական խաղաղության հասնելու հարցում»։

Նա ընդգծել է. «Երեկ երեկոյան իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում ես եկա այն եզրահագման, որ նրա հայտարարությունները ևս վկայում են Հայաստանի հետ կայուն խաղաղության հասնելու ջանքերի շարունակության մասին»։
Երևանի և Բաքվի խաղաղության գործընթացի կապակցությամբ Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է. «Մենք լավատես ենք, որ այն դրական մոտեցմամբ, որը առկա է տարածաշրջանում և երկու երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, առանց արտաքին միջամտության և սադրանքների, և ինչ-որ տարածաշրջանային երաշխիքներով, որտեղ կարող են երաշխավորի դեր ստանձնել Իրանը, Թուրքիան ու Ռուսաստանը խաղաղության հաստատման գործում, կարող ենք լավատեսորեն և իրատեսորեն հույս ունենալ Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման համար»։
Ամիր Աբդուլլահյանը հավելեց. «Ես ընդգծում եմ, որ Իրանը աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Իրանը միշտ պատմական հարաբերություններ է ունեցել Հայաստանի հետ, և մենք ամեն օր ավելի ուժեղ, քան նախորդ օրը, ամուր ենք պահելու այդ հարաբերությունները։
«Իրանն աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը և Հյուսիս-Հարավ տարանցիկ ուղու գործարկմանը։ Իրանը ողջունում է նաև Հայաստանի վարչապետի կողմից արծարծված նախագիծը, որը ներկայացվել է որպես «Խաղաղության խաչմերուկ։ Պատրաստ ենք հետևողական լինել Հյուսիս-Հարավ տարանցիկ երթուղու զարգացման համար»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։
Աբդոլլահիանը հավելել է, որ Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն պետք է հաստատվի առանց արտաքին ուժերի միջամտության։ Նրա խոսքով՝ միայն տարածաշրջանային երաշխավորները կկարողանան այդ խաղաղությունն ու անվտանգությունն ապահովել։
Իրանի արտաքին գործերի նախարարը նաև ասաց. «Այսօր մենք հայտարարեցինք Թեհրանի համաձայնությունը Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման հետ, և հուսով ենք, որ Թավրիզում իմ գործընկերոջ ներկայությամբ ականատես կլինենք դրա պաշտոնական բացմանը»։
Այսօր (չորեքշաբթի) ավելի վաղ Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
